Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի վիրահատությունը հաջող է անցել:
Կիսապաշտպանը վիրահատվել է Բրազիլիայում` Սան Պաուլոյի հիվանդանոցներից մեկում:Ֆուտբոլիստը խաչաձեւ կապանների վնասվածք էր ստացել Հայաստան-Մակեդոնիա խաղում:
2018 թ. Մարկոս Պիզելին ճանաչվել էր Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: