13:32  ,  27 հունվարի, 2018

Դավիթ Արշակյանը կարիերան կշարունակի Դանիայում

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու հարձակվող Դավիթ Արշակյանը կարիերան կշարունակի Դանիայի առաջին դիվիզիոնում: 23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել լիգայի ընթացիկ առաջատար «Վեյլեի» հետ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը:

Դանիական ակումբն անվճար է ձեռք բերել հայ ֆուտբոլիստին, որը դեկտեմբերին հեռացել էր ամերիկյան «Չիկագո Ֆայրից»: 2016 թվականին Լիտվայի «Տրակայից» «Չիկագո Ֆայր» տեղափոխված Արշակյանը ՄԼՍ-ի ակումբում անցկացրել է 17 խաղ:

Դանիայի առաջին դիվիզիոնի առաջնության հաջորդ տուրը տեղի կունենա մարտի 2-4-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում