Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Վարդանյան ընտանիք»-ի աջակցությամբ կբարեկարգվի Երևանի 2800-ամյակին նվիրված այգին

«Վարդանյան ընտանիք»-ի աջակցությամբ կբարեկարգվի Երևանի 2800-ամյակին 
նվիրված այգին

ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու դեկտեմբերի 26-ի նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ավագանին քննարկել և հավանություն է տվել Երևան քաղաքի՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հետնամասում գտնվող Իտալիայի, Բեյրութի, Խորենացու և Գրիգոր Լուսավորչի փողոցների սահմաններով պարփակված այգին «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից բարեկարգելու առաջարկին. այգին կնվիրվի Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որոշման նախագիծը ներկայացնելիս նշվել է, որ բացի այգու հիմնանորոգման աշխատանքներից, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել նաև հետագա տարիներին իր միջոցների հաշվին իրականացնել այգու շատրվանների ինժեներական և տեխնիկական սպասարկումը, սարք-սարքավորումների խոտանման դեպքում՝ դրանց վերականգնումը, փոխարինումը նորով, վնասված սալերի փոխարինումը և վերանորոգումը, ինչպես նաև կանաչ գոտիների խնամքն ու սպասարկումը:

Շնորհակալություն հայտնելով «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակին նվիրված այգու բարեկարգումն ու հետագա սպասարկումն իրականացնելու պատրաստակամության համար, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ «Վարդանյան ընտանիք»-ի հետ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ այգում կարգելվի որևէ առևտրային գործունեության իրականացումը:

Նաև նշվել է, որ «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը պարտավորվել է շինարարական և բարեկարգման աշխատանքներն ավարտել 2018 թվականի սեպտեմբերին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]