▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը ՀՀ-ում տեղի ունեցած փոփոխությունների հետ հույսեր է կապում` նախորդ իշխանությունններին անվանելով հանցագործ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ Փաշինյանի իշխանությունը երջանիկ և հպարտ կեցվածքով թոզ է փչում ժողովրդի աչքերին` փորձելով քողարկել իրական գնաճի տեմպերը, տնտեսական անկումը, գազի թանկացման բացասական հետևանքները, մարտահրավերները գնալով ավելանում են:

 

 

 

Չնայած Դուշանբեի վերելակում ձեռքսեղմումից նորաթուխ Փաշինյանի վրա Ալիևը թողել էր «կիրթ» անձնավորության տպավորություն, Ադրբեջանի ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել հերթական հակահայկական հայտարարություններով, որտեղ նշել է, թե Ղարաբաղյան կոնֆլիկտը պետք է լուծվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում, թե Հայաստանի մեկուսացումը պետք է շարունակվի, թե հայկական ուժերը պետք է դուրս բերվեն տարածքներից:

 

 

 

 

 

 

 

 

Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությամբ ընդունված 3 սկզբունքներից 2-ը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացում և ուժի չկիրառում, ինչպես նաև հրապարակ է նետում «տարածքներ խաղաղության դիմաց» տեսակետը: Սա անթույլատրելի և դատապարտելի է:

Ոչ պակաս տարակուսելի է այն, որ Ալիևը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հետ հույսեր է կապում` նախորդ իշխանությունններին անվանելով հանցագործ: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, ինձ համար անխոս վիրավորական կլիներ, եթե ապրիլյան պատերազմի սանձազերծողն ու մարդասպան սաֆարովներին հերոսացնողը դրական արտահայտվեր մեր մասին:

Հ.Գ. Ամեն ինչից էժանագին շոուների ու քեֆ ուրախությունների փոխարեն Փաշինյանի իշխանությանը չէր խանգարի վերջապես զբաղվել գործով` պաշտպանել մեր ազգային և պետական շահերը, արձագանքել հակառակորդների հակահայկական հիստերիային»:

Կարդացեք նաև՝Էդուարդ Շարմազանովի բացառիկ զրույցը` սև ժապավենների, իրեն ատողների, դստեր նամակի մասին և ոչ միայն

Կարդացեք նաև` Շարմազանովը՝ հիպոտեկով տուն գնելու,համեստ ապրուստի և քաղաքականությունում չկեղտոտվելու ձևի մասին...

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին