Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպես է լուծվում Մխիթարյանի հարցը. Ուշագրավ մանրամասներ տրանսֆերի ֆինանսական կողմի մասին

Իտալական «Ռոման» նախօրեին պաշտոնական հայտարարություն տարածեց Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ՝ հայտնելով, որ մեր ֆուտբոլիստը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կխաղա Հռոմի թիմում: Հաղորդագրության մեջ նշված էր նաև, որ «Ռոման» Լոնդոնի «Արսենալի» հետ համաձայնության է եկել մեր կիսապաշտպանի մինչև 2020/2021 թթ. մրցաշրջանի ավարտը պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ: Իսկ ինչ ասել է պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգել։ Հիշեցնենք, որ Մխիթարյանը վարձավճարով «Ռոմա» էր տեղափոխվել այս մրցաշրջանի սկզբում։ Մխիթարյանը «Արսենալի» ֆուտբոլիստ է, իսկ պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2021 թվականի դեկտեմբերին։

Երեկ միջազգային մամուլում տեղեկություն տարածվեց, ըստ որի՝ Մխիթարյանը կխզի պայմանագիրն անգլիական ակումբի հետ և «Ռոմային» վերջնականապես կմիանա ազատ գործակալի կարգավիճակով: Տեղեկության համաձայն՝ Մխիթարյանին հաջողվել է «Արսենալի» հետ կնքած պայմանագրի ավարտից մեկ տարի առաջ մնալ «Ռոմայում» վարձավճարով՝ իր գործակալ Մինո Ռայոլայի շնորհիվ: Սակայն ՖԻՖԱ-ի կանոնակարգն արգելում է ֆուտբոլիստին գործող պայմանագրի դեպքում վերջին տարում վարձավճարով հանդես գալ այլ ակումբում:

Իտալացի հայտնի մարզական լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ մասնավորապես անդրադառնալով գործարքի ֆինանսական կողմին։ Ռոմանոն նշել է, որ Մխիթարյանը կդառնա «Ռոմայի» հիմնական ֆուտբոլիստ, բայց իտալական ակումբը չի վճարի հայ ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Մասնավորապես, «Արսենալի» համար Մխիթարյանից հրաժարվելու հիմնական շարժառիթը մեր ֆուտբոլիստի բարձր աշխատավարձն է։ Պայմանագիրը խզելու պարագայում «Ռոման» ստիպված է լինելու Մխիթարյանին վճարել 8.5 միլիոն ֆունտ։ Այդքան է կազմելու Մխիթարյանի աշխատավարձը «Արսենալում» մինչև պայմանագրի ավարտը։ Ավելին, Մխիթարյանի կողմից պայմանագիրը խզելու պարագայում «Արսենալը» կստանա 2.5 ֆունտ եվրո բոնուս լոյալության համար։ Մխիթարյանն իր հերթին ստիպված է լինելու «Արսենալին» փոխհատուցել 1 միլիոն ֆունտ՝ պայմանագիրը ժամանակից մեկ տարի շուտ խզելու համար։ Ընդհանուր առմամբ «Արսենալը», բաց թողնելով Մխիթարյանին, կխնայի 12-13 միլիոն ֆունտ։

Ֆինանսական տեսանկյունից «Արսենալի» համար սա թերևս միակ օպտիմալ լուծումն է։ Ըստ ամենայնի, այս տարբերակը ձեռնտու է նաև «Ռոմային»։ Վերջինս առանց տրանսֆերի համար վճարելու պայմանագիր կկնքի Մխիթարյանի հետ՝ վճարելով միայն հայ կիսապաշտպանի մեկ տարվա աշխատավարձը։ Դժվար չէ ենթադրել, որ իրավիճակի նման հանգուցալուծման շուրջ են համաձայնության եկել «Արսենալն» ու «Ռոման», որին հաջորդեց իտալական ակումբի հայտարարությունը։

Երեկ երեկոյան տրանսֆերային գործարքին անդրադարձել էր նաև Մխիթարյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ուրախ է «Ռոմայում» աշխատանքը շարունակելու համար: «Պատմությունս «Ռոմայի» հետ շարունակվում է: Գոհ եմ, որ համաձայնության ենք եկել պայմանագրի հարցում և հաջորդ մրցաշրջանի հետ կապված նախնական գործարք ունենք: Կան նպատակներ, որոնց ուզում եմ հասնել «Ռոմայի» կազմում: Առա՜ջ, «Ռոմա»»,- գրել էր Մխիթարյանը։

Ավելի վաղ շատ էր խոսվում այն մասին, որ «Ռոման» ֆինանսական խնդիրների պատճառով այլևս մեկ տարով կվարձակալի մեր ֆուտբոլիստին՝ պայմանով, որ հաջորդ տարի կգնի նրա ամբողջական տրանսֆերը: Երեկ, սակայն, պարզ դարձավ, որ ՖԻՖԱ-ի կանոնադրությամբ՝ վարձակալության ժամկետը երկարացնել ուղղակի հնարավոր չէ։

Նշենք, որ Մխիթարյանի շուրջ վերջին ամիսներին մամուլում տարածվել էին բազմաթիվ տեղեկություններ, որոնց մեծ մասը չէր համապատասխանում իրականությանը։ Հայաստանի ազգային հավաքականի ավագի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել էր նաև Մինո Ռայոլան՝ նշելով, որ հայ ֆուտբոլիստի վերաբերյալ կեղծ տեղեկություններ են տարածվել։ Իսկ ովքեր և ինչ նպատակով էին տարածել սխալ տեղեկություններ։ Այս տարվա մարտի վերջին բրիտանական Daily Mail-ը տեղեկություն էր տարածել, որ մեր ֆուտբոլիստը հեռախոսով կապ է հաստատել «Արսենալի» հետ և խոսել իր մտադրության մասին: Ըստ պարբերականի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» և «Արսենալից» հետո Մխիթարյանը գտել է այն թիմը, որտեղ լավ է զգում: «Մխիթարյանը ոչ մի հաղորդագրություն չի ուղարկել «Արսենալին» իրեն ազատ արձակելու վերաբերյալ: Դա սուտ է: Սխալ լուրերն այս շրջանում անընդունելի են»,- հայտարարել էր Ռայոլան։

Ստացվում է, որ թե՛ Իտալիայում և թե՛ Անգլիայում ցանկությունը մեծ է, որ Մխիթարյանը կարիերան շարունակի «Ռոմայում» և վերջինս գնի հայ կիսապաշտպանի ամբողջական տրանսֆերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում