211652_close_icon
views-count8541 դիտում article-date 11:42 05-07-2017

Ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Հուլիսի 4-5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանի մոտակայքում, այրվել է մոտ 100 քմ խոտածածկույթ և ջերմահարվել մոտ 20 ծառ, Նորք Մարաշի գերեզմանատան մոտակայքում՝ մոտ 2000 քմ, Գայի պողոտայի թիվ 12/10 հասցեի մոտակայքում՝ մոտ 200 քմ խոտածածկույթ: Սյունիքի մարզի Սյունիք գյուղի Մուսաբեկ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվել է մոտ 2 հա խոտածածկ տարածք, Գորիս քաղաքի Արևշատ փողոցի մոտակայքում՝ 1 հա խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սայադյան փողոցում գտնվող հարսանյաց սրահի մոտակայքում՝ մոտ 100 քմ, Սևանի թերակղզու Ճեմարանի տարածքում՝ մոտ 1 հա, Փամբակ գյուղի մոտակայքում՝ մոտ 32 հա խոտածածկույթ: Կոտայքի մարզի Զովունի գյուղի 14-րդ փողոցում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ, Քանաքեռավան գյուղի սկզբնամասում` 2 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի գերեզմանատան տարածքում՝ մոտ 1 հա, Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին՝ մոտ 3000 քմ խոտածածկույթ: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր