211652_close_icon
views-count30704 դիտում article-date 20:55 20-10-2020

Խոշոր ավտովթար Երևանում. Բագրևանդի փողոցում բախվել են BMW-ն ու Renault Megane-ը. տնօրենն ու մատուցողը տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:50-ի սահմաններում Բագրևանդի փողոցում՝ «Նիագարա» ռեստորանային համալիրի դիմաց բախվել են Ավան-Առինջ թաղամասի բնակիչ, 28-ամյա Գոռ Հակոբյանի վարած BMW մակնիշի և Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 78-ամյա Ալբերտ Անանյանի վարած Renault Megane մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆտոոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ է գործել բժիշկների հերթապահ խումբը: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները: Վթար մասին երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Վ. Բաբաջանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Հակոբյանը աշխատում է «ԼԱ ՎԻԼԼԱ» ՍՊԸ-ում՝ որպես մատուցող, իսկ Ա. Անանյանը՝ «Բուրգ 999» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր