Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փաշինյանի մոլորությունը. «Կարճ կապենք»

Վարչապետ Փաշինյանը թույլ տվեց իր պաշտոնավարման ընթացքի ամենակոպիտ սխալը՝ դրական գնահատական տալով Ամուլսարի հանքի շահագործմանը։ Խնդիրը միայն Փաշինյանի անձի հետ չէ կապված։ Եթե փորձենք վերլուծել կառավարության վերջին մեկ տարվա գործունեության առանձնահատկությունները, ապա կանգ կառնենք երկու հիմնական մոտեցումների վրա, որոնք են՝ կարճաժամկետ որոշումների կայացում և վիճակագրական մանիպուլյացիա։

Ամուլսարն ահա այս երկու մոտեցումների հետևանքն է, որը մերկացնում է կառավորող թիմի գաղափարական սնանկությունն ու ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությունը։ Եվ հետաքրքիրն այն է, որ որոշումն այդ բացատրվում է պետական հավասարակշիռ շահով և չարյաց փոքրագույնը ընտրելու անհրաժեշտությամբ: Կարծես թե մենք ՝ որպես երրորդ աշխարհի հետամնաց երկիր, դատապարտված ենք անընդհատ ցավոտ որոշումներ կայացնել։ Խնդիրը վարչապետի ու նրա թիմի քաղաքական հայացքի մեջ է, ի՞նչ պատկեր են նրանք տեսնում՝ ամբողջական խճանկա՞րը, թե՞ դրա առանձին ու փոքրիկ հատվածները։ Եթե հայացքը հատվածային է, ապա Ամուլսարն անշուշտ շահագործվելու է՝ կանաչ լույս վառելով հանքերի էլ ավելի բազմացման համար։ Իսկ եթե վարչապետը տեսնում է ամբողջ խճանկարը, ապա նա առնվազն պետք է արձանագրի հետևյալը․ հանքարդյունաբերությունը Հայաստանում հեռանկար չունեցող ոլորտ է, և կառավարությունը չի կարող շարժվել Հայաստանը մեծ հանքի վերածելու ճանապարհով։ Այլ խոսքով՝ թույլ չտալ, որ տնտեսությունը շարունակի կառչած մնալ հանքարդյունաբերությունից, քանի որ Հայաստանը հանքային ասեղի վրա նստելու ռեսուրսներ չունի։ Իրականում ցավոտ ռեֆորմը հենց սա է, այլ ոչ թե ինչ-որ հանքի շահագործման թույլտվություն տալը։ Հայաստանը չպետք է գլորվի երրորդ աշխարհի այն հետամնաց երկրների շարքը, որոնց գործունեության միակ կերպը բութ գործիքի կարգավիճակով հումք արտահանելն ու հումք ներկրելն է։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում