1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

FemInno-ն ամփոփեց կանանց ստեղծած ստարտափների մրցույթը․ Oqni-ն և MiCoFe-ն կիսեցին 10 հազար դոլար մրցանակային ֆոնդը 

FemInno-ն ամփոփեց կանանց ստեղծած ստարտափների մրցույթը․ Oqni-ն 
և MiCoFe-ն կիսեցին 10 հազար դոլար մրցանակային ֆոնդը 

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում անցկացվող FemInno կանանց նորարարական միջազգային երկօրյա համաժողովն ամփոփվեց ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 10 հազար դոլար մրցանակային ֆոնդը միմյանց միջև կիսեցին հայկական Oqni և MiCoFe ստարտափները։ 

MiCoFe ստարտափը սուրճի մնացորդները վերածում է պարարտանյութի։ Մնացորդները հավաքում են սրճարաններից, մշակում ու դարձնում պարարտանյութ։ Oqni-ի ստարտափն էլ «Թումո Լաբս»-ի հետ իրականացնում է համատեղ նախագիծ, որի ընթացքում ուսանողները տեղացի և միջազգային մասնագետների հետ ստեղծում են ոտքի AI Bionic և 3D կենսամեխանիկական պրոթեզներ:

«Չէինք պատկերացնում, որ հենց մենք ենք դառնալու երջանիկներից մեկը։ Գումարը օգտագործելու ենք  3D բիոմեխանիկական ոտքի պրոթեզի պաշտպանիչ պատյաններ պատրաստելու և թիմում նոր տաղանդներ ներգրավելու վրա»,- նշեց  Oqni ստարտափի գործադիր տնօրեն Հայկուհի Օրուջյանը։  

Ստարտափ-մրցույթի ժյուրիի անդամ Աշոտ Խուդգարյանը նշեց՝ դժվար էր ընտրություն կատարել։ Ներկայացված ստարտափները բազմազան էին։ Պետք էր մրցանակային 10 հազար դոլարը առավելագույնս ծառայեցնել նպատակին։ 

«Կար մի ստարտափ, որը որակապես գերազանցում էր մնացածին։ Իրենց անհրաժեշտ էր մեկուկես միլիոն դոլար։ 10 հազար դոլարն իրենց համար էական նշանակություն չէր ունենա։ Իսկ այն  ստարտափները, որոնք ստացան հինգ հազարական դոլար, գումարն իրենց համար էական խնդիր է լուծելու»,- հավաստեց Խուդգարյանը։  

Հայաստանում հուլիսի 30-31-ն առաջին անգամ անցկացվեց FemInno կանանց նորարարական միջազգային համաժողովը, որի ընթացքում ամփոփվեցին ինչպես Հայաստանի, այնպես էլ արտասահմանցի կանանց ու աղջիկների ստեղծած ստարտափների մրցույթի արդյունքները։

Համաժողովի գլխավոր նպատակներն էր բիզնեսի, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կանանց գնահատելը, ներկայացնելն ու հզորացնելը, կրթության թիրախավորումը՝ որպես հիմնական ուղի, տարբերության և ներառականության խթանումը վաղ տարիքից, խոցելի խմբերի հզորացումը և որակավորումը, աշխատանքի և ցանցային հնարավորությունների ստեղծումը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]