211652_close_icon
views-count6076 դիտում article-date 23:31 16-02-2020

ԱՄՆ-ի ռազմական տեխնիկայի շարասյունը Իրաքից ժամանեց Սիրիա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան ռազմական 55 բեռնատարներից կազմված շարասյուննը Իրաքից ժամանեց Սիրիայի հյուսիս-արևելյան Հասեկե նահանգ, հայտնում են սիրիական լրատվամիջոցները: Ամերիկյան զինվորականները սիրական տարածք են տեղափոխում տանկեր, ռազմական տեխնիկա, ինժեներական սարքավորումներ և հանդերձանք: Հիշեցնենք, որ 2019թ. դեկտեմբերին ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամպը հայտարարել էր, որ Սիրիայում ԱՄՆ-ին հետաքրքրում է նավթը, այլ ոչ թե՝ սահմանների վերահսկողությունը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը սիրիական տարածքում կշարունակի համագործակցել և քրդական զինված խմբավորումների և Թուրքիայի հետ, բացի այդ, Թրամպը պատժամիջոցներ ենթադրող հրամանագիր ստորագրեց ընդդեմ Թուրքիայի՝ Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր