211652_close_icon
views-count26464 դիտում article-date 00:11 17-02-2019

Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գիշերը փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը

[url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի տեղեկություններով, երեկ՝ փետրվարի 15-ին, անհայտ անձը կամ անձինք փորձել են թալանել Արմավիրի մարզպետարանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը փետրվարի 15-ի վաղ առավոտյան ոստիկանության Արմավիրի բաժին է դիմել Սարդարապատ գյուղի բնակիչ, 60-ամյա Հայկ Պողոսյանը և հայտնել, որ փետրվարի 14-ի ժամը 20:00-ից մինչև փետրվարի 15-ի ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք՝ օգտվելով շենքի հետնամասի դռան բաց լինելու հանգամանքից, և տեխնիկական միջոցների գործադրմամբ, վնասել են թիվ 208 աշխատասենյակի դռան փականը, մուտք գործել ներս, սակայն իրենց կամքից անկախ, հանցագործությունը ավարտին չեն հասցրել: Գ. Շամշյանի տեղեկություններով, դա եղել է Արմավիրի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության հաշվետվությունների բաժնի աշխատասենյակը: Փաստի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, կատարվածի մասին ոստիկանությունում հայտարարություն է տվել նշված բաժնի առաջատար մասնագետի պաշտոնակատար, 45-ամյա Լուսինե Զաքարյանը, իսկ Հ. Պողոսյանը աշխատում է Արմավիրի մարզպետարանի պահակ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր