211652_close_icon
views-count1368 դիտում article-date 20:56 23-02-2021

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա

Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը փետրվարի 23-ին, ժամը 10։57-ին ահազանգ է ստացել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին (Հարժիս-Շինուհայր հատված) ավտոմեքենաներ են արգելափակվել ձյան շերտում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների երեք մարտական հաշվարկ:

«Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը անվտանգության նկատառումներից ելնելով ՃՈ-ի կողմից երկկողմանի փակվել է:

Ժամը 17:30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մոտ 110 ավտոմեքենա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ ճանապարհահատվածն արդեն երկկողմանի բաց է:

Նմանատիպ նյութեր