Վարորդներին բալեր՝ առաջին ընթերցմամբ
Ազգային ժողովն այսօր միաձայն վավերացրեց «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ և «2002 թվականի հոկտեմբերի 7-ի Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երրորդ արձանագրություններըը։
Միաձայն վավերացվեց նաև «1992 թվականի մայիսի 15-ի` Հավաքական անվտանգության մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը։
Առաջին ընթերցմամբ ընդունվեց նաև «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը ևս ընդունվեց միաձայն՝ առաջին ընթերցմամբ։
Նշենք, որ նախագիծն առաջարկում է ամեն մեկ տարվա ընթացքում վարորդին տալ բալեր, որոնք համապատասխան խախտումների դեպքում նվազելու են։ Եթե այդ բալերի թիվը հասնի զրոյի, վարորդի վարորդական իրավունքի կասեցում՝ վեց ամսով, ինչից հետո վարորդին կրկին տրվելու է 9 միավոր 1 տարվա համար։ Երկրորդ անգամ իր բալերը զրոյացնելու դեպքում վարորդը իր իրավունքներից կզրկվի մեկ տարով ու վարելու իրավունք նորից կստանա միայն քննությունով։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում կարգելվի ՌԴ վարորդական իրավունքով ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտային միջոց վարել․ Փոխոստիկանապետ
- Ադրբեջանը չի լինելու ՀԱՊԿ-ում գործընկեր կամ դիտորդ, որովհետև Հայաստանը չի ապահովի կոնսենսուս. Ռուբինյան
- Մենք ՀԱՊԿ-ում շարունակում ենք մնալ միայն նրա համար, որ Ռուսաստանը մեզ հանկարծ չպատժի. Արման Բաբաջանյան
- ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ունի անուղղակի ազդեցություն, բայց կշիռ՝ ոչ. ԱԳ փոխնախարար