Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Հակոբ Արշակյանը Բանգլադեշի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության ուղիները

Հակոբ Արշակյանը Բանգլադեշի իր գործընկերոջ հետ քննարկել է համագործակցության 
ուղիները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Բանգլադեշի փոստի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների պատվավոր նախարար Զունաիդ Ահմեդ Փալակի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը տեղեկացնում է, որ Զունաիդ Ահմեդ Փալակը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ բավական մեծ պատվիրակությամբ առաջին անգամ են Հայաստանում: Նախարարի հրավերով՝ եկել են մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների  համաշխարհային համաժողովին («WCIT 2019»), բացի այդ նպատակ  ունեն  ծանոթանալու բարձր տեխնոլոգիական ոլորտում մեր երկրի ծրագրերին, էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերին, քննարկելու համագործակցության հնարավորությունները:

Նախարար Հակոբ Արշակյանը ողջունել է պատվիրակության անդամներին, որից հետո ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակներն ու տեխնոլոգական ոլորտի մեր երկրի առաջնահերթությունները, ծրագրերն ու նպատակները։ Նախարարն ընդգծել է, որ նախարարության գործունեությունը ծավալվում է երեք հիմնական ուղղություններով՝ թվայնացման, ռազմարդյունաբերության և էկոհամակարգի զարգացման։ Այդ երեք բաղադրիչների հենքի վրա էլ կազմվել և մշակվում է նախարարության առաջիկա հինգ տարիների ռազմավարությունը։

Հակոբ Արշակյանը որոշ մանրամասներ է ներկայացրել յուրաքանչյուր ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Նա անդրադարձել է տեխնոլոգական  ոլորտի հայ մասնագետների գիտական նվաճումներին, առկա ներուժին, ընդգծել դեռևս խորհրդային տարիներին ռադիոֆիզիկայի, միկրոէլեկտորնիկայի և այլ բնագավառներում հայ ինժեներների ձեռբերումները։ Նախարարը նշել է նաև կրթության, ուսման կարևորության մասին, որն առաջնային է յուրաքանչյուր հայ ընտանիքի համար, ուստի կրթությունն ու տաղանդը Հայաստանի էկոհամակարգի բաղկացուցիչն է կազմում: Հակոբ Արշակյանը ներկայացրել է նաև ստարտափների զարգացմանն ուղղված հայկական մոդելը, նշել արդեն համաշխարհային համբավի հասած հայկական ստարտափ ընկերությունների հաջողությունները:

Նախարարը հյուրերին տեղեկացրել է նաև Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին զուգահեռ անցկացվող «Դիջիթեք Էքսպո»-ի մասին և հրավիրել այցելելու ցուցահանդես։ Զունաիդ Ահմեդ Փալակը նշել է, որ շատ կարևոր է իրենց համար ճանաչել Հայաստանը և երկուստեք արդունավետ համագործակցության ուղիներ մշակել։

Նա իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական ոլորտի իրենց երկրի ներուժը, էկոհամակարգի, թվային տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված քայլերն ու նպատակները։

 

Զունաիդ Ահմեդ Փալակը նաև ընդգծել է, որ Բանգլադեշը շատ մեծ շուկա է, որտեղ իրենց գաղափարները կարող են ներդնել հայկական ստարտափները և երկու երկրների համագործակցությունից կարող են շատ լավ արդյունքներ գրանցվել։ Ուստի, շատ կարևոր է, որ այսօր արդեն պատուհան  բացվի առաջիկա համագործակցության համար։ Նախարար Հակոբ Արշակյանը հավելել է, որ հայկական կողմը զարգացնում է իր կապերը և  պատրաստակամ է համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել ձևավորել աշխատանքային խումբ, որտեղ  երկրների ոլորտի մասնագետներն կքննարկեն և կդիտարկեն համագործակցության ուղղություններն ու հնարավորությունները։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]