Արմեն Աշոտյանին հրավիրում ենք, օրերով խնդրում ենք, չեն գալիս. Հ1-ի տնօրենը՝ դժգոհ ընդդիմությանը

2019 թվականի բյուջեի քննարկումից հետ «Հայկական ժամանակ»-ը «Հանրային» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչպես ստացվեց, որ երկրում տեղի ունեցած փոփոխությունների համատեքստում Հ1-ի ղեկավար կազմը չփոխվեց: «Գտան, որ ես աշխատում եմ նորմալ: Հ1-ի վարչարարությունն իրականացնում եմ նորմալ»,- ասաց նա:

ՀԺ-ին տեղեկություններ էին հասել, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո Մարգարիտա Գրիգորյանը հեռուստաընկերության լրատվական բաժնում ժողով է հրավիրել եւ հայտարարել, որ «իր գործերը Նիկոլի մոտ դասավորված են եւ ես եմ որոշում, թե այստեղ ով է շարունակում աշխատել»: ԱԺ-ում տիկին Գրիգորյանին խնդրեցինք մեկնաբանել այս տեղեկությունները:

«Տեղեկացնեմ, որ ես լրատվական բաժնում ժողով չեմ արել արդեն երեք ամիս: Ես երբ ժողով եմ արել, ներկայացրել եմ Վահագն Թեւոսյանին (լրատվական բաժնի ղեկավար, հեղ.): Ինչ վերաբերվում է ձեր ասածին, ապա ասեմ, որ ես սովորություն չունեմ մարդկանց անունով դիմել, ես դիմում եմ պարոնով: Այդպիսի բան չեմ ասել, այստեղ կան լրագրողներ, որտեղ այդ ժամանակ աշխատել են եւ լուրերի բաժնում են եղել: Ես պարոն վարչապետի հետ հանդիպում չեմ ունեցել վեց ամիս առաջ»,- ասաց նա:

Գրիգորյանը իր խոսքում նշեց, որ վարչապետը մեկ հանդիպում է ունեցել Հանրային հեռուստաընկերության խորհրդի հետ, որտեղ քննարկվել են ֆինանսական հարցեր, լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է, որ առաջիկայում էլ իր պաշտոնանկության հարցը քննարկեն վարչապետի հետ, Գրիգորյանը պատասխանեց. «Պաշտոնանկություններ միշտ են հնարավոր՝ յուրաքանչյուր ոլորտում»:

Վերջերս «Հանրային» հեռուստաընկերությունը փոխեց լրատվական ծրագրի անունը: «Օրակարգ»-ից այն վերանվանվեց «Լուրեր»: Սակայն բոլոր ժամանակների ընդդիմությունները շարունակում են դժգոհել Հ1-ից: ՀԺ-ն Մարգարիտա Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է այդպես ստացվում: «Դուք պետք է բոլոր ժամանակների ընդդիմությանը հարցնեք, ոչ թե ինձ: Կա մի ճշմարտություն, որ բոլորդ գիտեք, բայց շատ գեղեցիկ շահարկում եք: «Հանրային» հ/ը, ինչպես մյուս հանրային հեռուստաընկերությունները, հանրային լինելով, ունեն իրենց ուղղությունը: Որեւէ երկրում չկա այդպիսի հանրային հ/ը, որը չներկայացնի այդ օրվա իշխանության որդեգրած քաղաքականությունը: «Հանրային» հ/ը-ն մնում է պետական, պաշտոնական հաղորդագրության կրողը»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, որ իր ղեկավարած կառույցը հանրային միջոցների հաշվին է սնվում եւ պետք է համակողմանի անդրադառնան բոլորին, Մարգարիտա Գրիգորյանն արձագանքեց. «Հանրային հեռուստաընկերության մասին հենց վատ բան է ասվում՝ առաջինը մենք ենք ցույց տալիս: Այսօրվա լրատվական ծառայությունը ներկայացնում է ոչ միայն պետական դիրքորոշումը, այլեւ ներկայացնում է այն՝ ինչը մեր դաշտում կա: Եթե ընդդիմությունը դժգոհում է... միշտ կարելի է դժգոհել: Մի կարեւոր հարց կա՝ ինչպես անենք, որ ընդդիմության ներկայացուցիչները մեզ մոտ հյուր գան: Օրերով խնդրում ենք, բայց մեր մի շարք հաղորդումներ եթեր չեն գնում, քանի որ ընդդիմությունից կողմ չենք ունենում: Մենք Արմեն Աշոտյանին հրավիրել ենք մի քանի անգամ «Խաղի կանոններ» հաղորդմանը, բայց նա չի ցանկացել լինել այդ հաղորդմանը, որտեղ դեբատներ են: Նա ցանկություն է հայտնել լինել հարցազրույցի ֆորմատում, բայց նման մեկ հաղորդում ունենք, շուտով կունենանք նման ամենօրյա հաղորդում եւ պարոն Աշոտյանը կհրավիրվի»:

Մարգարիտա Գրիգորյանը ներկայացրեց, որ նոր իշխանությունների կողմից զանգեր չեն լինում՝ այս կամ այն հարցազրույցը եթեր չտալու համար: Նա վստահեցրեց, որ նախորդ իշխանությունների կողմից էլ զանգեր չեն եղել: Նա միաժամանակ նշեց, որ մարդկանց մեջ չարությունը շատ է, դրա համար էլ չեն նկատում Հանրային հեռուստաընկերության դրական կողմերը: «Դուք քանի՞ ժամ եք Հ1 նայել, որ դրականը չեք նկատել: Վստահության համար ձեզ պետք ենք անպայման գլխատվա՞ծ մարդիկ»:

Հիշեցնենք, որ գլխավոր դատախազությունը «Հետք»-ի հրապարակումների հիման վրա քրեական գործ էր հարուցել՝ Հանրայինում կատարված առերեւույթ չարաշահումների փաստերի հիման վրա։ Ըստ 2017 թվականի պետական բյուջեի հաշվետվության՝ մոտ 2 միլիարդ դրամի խախտման դեպքեր են արձանագրվել Հանրայինում։ Քրեական գործի առնչությամբ Մարգարիտա Գրիգորյանն ասաց․ «Կա քրեական գործ փաստի առթիվ, դա չի նշանակում, որ քրեական գործ է հարուցվել Հանրայինի նկատմամբ, հարուցվել է փաստի առթիվ, եւ երբ քննությունը ավարտվի, ինչպես ես, այնպես էլ դուք պատասխանը կիմանաք։ Ես վստահ եմ, որ Հանրայինն իր գործառույթներում չի թերացել, իր աշխատանքը կատարել է առանց ապօրինությունների»։

Տպել
3552 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է