Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել է, որ Սիրիայում թուրքական գործողությունների նպատակը տարածքների բռնազավթումը չէ, այլ ահաբեկչության վերացումը:
Աֆրինում «Ձիթապտղի ճյուղ» ռազմական գործողության ավարտից հետո Թուրքիան կարող է նոր գործողություններ սկսել Սիրիայում: Այս մասին Մերսինում հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Մենք համապատասխան քննարկումներ ենք ծավալում: Թուրքիայի նպատակը ոչ թե օտարերկրյա տարածքների զավթումն է, այլ տարածաշրջանում ահաբեկչության սպառնալիքի վերացումը: Թուրքիան պայքարելու է ահաբեկիչների դեմ բոլոր այն երկրներում, որտեղ նրանք գործում են»,- ասել է նա:
Էրդողանի խոսքերով՝ Անկարային քաջ հայտնի են Սիրիայում ահաբեկիչների և նրանց աջակիցների նպատակները:
Նախագահը նաև նշել է, որ Աֆրինի գործողության ընթացքում չեզոքացվել է 3133 ահաբեկիչ: