Thursday, 28 03 2024
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև

Կորոնավիրուսի մահաբեր ուրվականը․ փակե՞լ, թե՞ ոչ հայ-իրանական սահմանը

Չինաստանում նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը մոտենում է երեք հազարին։ Մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսով վարակվածներից ավելի քան 100 մահվան դեպք է արձանագրվում ու նաև մեծանում է վիրուսի տարածման աշխարհագրությունը՝ թափանցելով Չինաստանի հարևան երկրներ, հասնելով ընդհուպ Իտալիա, որտեղ երեկ մահվան առաջին դեպքերն արձանագրվեցին։ Համաշխարհային խուճապ է, երեկ Իտալիայում հետաձգվել են անգամ սիրողական լիգայի ֆուտբոլային քառասունից ավելի հանդիպումներ։

Բայց մեզ ավելի շատ, բնականաբար, մտահոգում է համաճարակի տարածումը հարևան Իրանում, որը, փաստորեն, մահացությունների ցուցանիշով Չինաստանից հետո երկրորդն է դարձել աշխարհում, կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվն, ըստ վերջին տվյալների, հասել է 28-ի,   գրանցվել է մահվան 5 դեպք: Ընդ որում՝ այս թվերին բացարձակ վերապահումով պետք է մոտենալ, որովհետև գաղնիք չէ՝ հարևան երկրում իրական վիճակը շատ հաճախ տարբեր է լինում նրանից, ինչը հրամցնում է պաշտոնական վիճակագրությունը։ Հետո՝ ցանկացած համաճարակ, հիվանդություն ունենում են, այսպես կոչված, լատենտ փուլ և ակնհայտ չէ, որ Իրանում բացահայտված են կոնովիրուսով հիվանդ բոլոր մարդիկ։

Իրանում պաշտոնական տվյալների համաձայն կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 28-ի: Սա նշանակում է, որ հնարավոր պոտենցիալ վարակակիրների շրջանակը կարող է հասնել մի քանի հարյուրի: Իրանը մեր անմիջական հարևանն է, որտեղ կորոնավիրուսը այսպիսի արագությամբ տարածվում է:

Արդյո՞ք պատրաստ են մեր պատկան մարմինները դեպքերի ֆորսմաժորային զարգացմանը:

Եվ ամենակարևորը ինչպիսի՞ միջոցառումներ են իրականացվում կամ իրականացվելու ուղղված վարակի ներթափանցման կանխարգելմանը: Հատկապես հաշվի առնելով, որ մոտ ժամանակներս մեկնարկում է Նովրուզը և մեզ բարեկամ երկրի հարյուրավոր կամ միգուցե հազարավոր քաղաքացիներ վստահաբար այն նշելու են Հայաստանում: Անվտանգության տեսանկյունից սրանք ռազմավարական կարևորության հարցեր են, որոնց համատեքստում շուտափույթ և հստակ պատասխաններ պետք է տրվեն:

Սոցիալական ցանցերում, տեղեկատվական հարթակներում երեկ և այսօր թեման դարձել է բուռն քննարկումների առիթ։ Համաճարակը գլոբալ բնույթ է կրում ու բնավ պատահական չէ, որ առաջարկվող լուծումները կարող են քաղաքական ենթատեքստ ունենալ։ Շատերն առաջարկում են ժամանակավորապես խզել Երևան-Թեհրան օդային կապը, փակել Մեղրիի անցակետը` բացառությամբ Իրան վերադարձող իրենց քաղաքացիների համար և Հայաստան վերադարձող մեր քաղաքացիների համար։ Ի դեպ, այս պահանջներին միացել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որին, իհարկե, բավականին արագ հակադարձել են իշխանության ներկայացուցիչները։

Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը, սա անպատասխանատու մոտեցում է ու չի բխում բարեկամ պետությունների հարաբերությունների տրամաբանությունից և մեր երկրի շահերից․ ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Գուցե պատգամավորը ճիշտ է ու հայ-իրանական սահմանն իրապես փակելու անհրաժեշտություն չկա, սակայն սխալ է խնդիրը դիտարկել հայ-իրանական բարեկամության համատեքստում, որովհետև՝ եթե պաշտոնական Երևանն իր քաղաքացիների անվտանգության  հրամայականից ելնելով, ի վերջո, գնա նման քայլի, դա ամենևին էլ չի նշանակում ոչ բարեկամական քայլ Իրանի հանդեպ։ Տեղին եմ համարում նշել, որ Իրանն ինքն է սահմանափակել իր քաղաքացիների մուտքը հարևան երկրներ։ Իրանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել ուղևորություններն Իրաք՝ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով․ այս մասին շաբաթ հայտնել է Իրանի Հաջի և ուխտագնացության կազմակերպության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ուխտագնացություններն Իրաք օդային տրանսպորտով դադարեցվել են: Վերջինս հավելել է, որ դադարեցվել է նաև ցամաքային հաղորդակցությունը:

Ի վերջո, Հայաստանի ԱԳՆ-ում նույնպես համարժեք են գնահատել ռիսկերը և հորդորել են ՀՀ քաղաքացիներին առանց հրատապ անհրաժեշտության զերծ մնալ Իրան այցելելուց, իսկ ներկայումս Իրանում գտնվող մեր քաղաքացիներին՝ կապ հաստատել ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության հետ։

«․․․Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել իրավիճակի անհարկի և արհեստական լարմանը և դրանից տարբեր դիվիդենտներ քաղելուն, ինչը համարում եմ անընդունելի։

Մեր նախարարության ենթակայության NCDC, Armenia / Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին/HLIB.amը ունեն բավարար մասնագիտական և տեխնիկական ներուժ վարակիչ հիվանդություններին համարժեք արձագանք տալու համար։

Խնդրում եմ հետևել պաշտոնական լրահոսին և չտրվել սադրանքներին»,- ֆեյսբուքյան իր էջում երեկ գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Առողջապահության նախարարի այս ինքնավստահ պնդումների ֆոնին հայ-իրանական սահմանը փակելու պահանջը դառնում է ժամանակավրեպ։ Մյուս կողմից՝ սա այն խնդիրն է, որտեղ մասնագիտական պնդումներից զատ՝ տեղ ունեն այլ բաղադրիչներ նույնպես ու կարծում եմ՝ խնդիրն ավելի բարձր մակարդակում համակողմանի քննարկելու անհրաժեշտություն ունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում