«Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի դիտարկմանը, որ հեղափոխության պաշտպան են ներկայանում, քուչեքում բանակցում ՀՀԿ-ի հետ, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եկեք չփնտրենք խնդիրներ այնտեղ, որտեղ չկան․ «Քաղաքական մեծ ընտրություն է, քաղաքական ուժերը բանակցում են, և ես սա նորմալ եմ համարում»,-ասաց նա։
Նրա խոսքով՝ ՀՀ այսօրվա իշխանությունն ունի մեկ դաշնակից, այդ դաշնակիցը ՀՀ ժողովուրդն է․ «Մենք միշտ հաշվետվություն ենք ներկայացնում ժողովրդին։ Ամեն անգամ, երբ պարոն Փաշինյանը կամ իշխանությունը ինչ-որ հարցի հետ կապված բարձրաձայնում են, չի կարելի ասել, թե այդտեղ խնդիր կա»։