Thursday, 18 04 2024
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում

«16 ջնջխված վերք, մեխանիկական շնչահեղձություն…». փորձագետի դաժան սպանության գործով Վերաքննիչը որոշում կայացրեց

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց փորձագետ Կարեն Վարդանյանի դաժան սպանության գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ:

Գործով դատավճիռը առաջին ատյանի դատարանում հրապարակվել է դեպքից 1 տարի 8 ամիս անց:

Դատավճռի դեմ վերաքննիչ բողոքներ են բերել ամբաստանյալներ՝ 23-ամյա Գևորգ Զոհրաբյանի ու 43-ամյա Արթուր Միհրանյանի շահերի պաշտպանները, ինչպես նաև գործով մեղադրող դատախազը:

Ըստ մեղադրանքի՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ-ի փորձագետ Կարեն Վարդանյանը դարձել է խաբեության եղանակով առևանգման ու շահադիտական դրդումներով սպանության զոհ:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը եղել է Կարենի հարևանը: «Գործով չպարզված հանգամանքներում» Կարեն Վարդանյանը իր՝ Երևանի Լենինգրադյան 31/8 շենքի 32 բնակարանը՝ 3 սենյականոց, նվիրատվությամբ հանձնել է երիտասարդ հարևան Գևորգ Զոհրաբյանին:

Բնակարանը «բիզնես-ծրագիր» իրականացնելու անվան տակ գրավադրվել է «Արդշինբանկում»:

Գևորգ Զոհրաբյանը վաճառել է գրավադրված բնակարանը: Ըստ մեղադրանքի՝ վաճառքի գումարից 19 հազար 500 դոլարը նա պետք է հանձներ Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, ծրագրել է Կարեն Վարդանյանի սպանությունը՝ հիշյալ գումարը հափշտակելու դրդումներով:

Նա իր «Օպել» մեքենան օրավարձով վարող Արթուր Միհրանյանին խոստացել է Կարեն Վարդանյանի սպանությունը կատարելու դեպքում գումար տալ:

Գևորգը Կարեն Վարդանյանին համոզել է «բիզնես նպատակով»՝ վաճառքի ապրանք բերելու նպատակով ուղևորության մեկնել Դուբայ: Նա Թբիլիսիից ԱՄԷ թռչող ինքնաթիռի երկու երկկողմանի տոմս են պատվիրել, բայց Կարենը գնել է միայն մեկ տոմս:

2016 թվականի մարտի 17-ին Գևորգ Զոհրաբյանն ու Արթուր Միհրանյանը «Օպելով» Երևանի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտից վերցրել են Կարեն Վարդանյանին՝ ասելով, թե մեկնում են Թբիլիսի՝ Թբիլիսի-Շարժա ինքնաթիռով ԱՄԷ մեկնելու համար, բայց իրականում, ըստ մեղադրանքի, խաբեության միջոցով առևանգել են Կարեն Վարդանյանին:

Գևորգ Զոհրաբյանը, ըստ մեղադրանքի, նախապես գնած ջրի շշի մեջ «Դիմեդրոլի» 10 դեղահաբ էր լուծել՝ այն մտադրությամբ, որ ջուրը խմելով՝ Կարեն Վարդանյանը գիտակցությունը կկորցնի, հեշտությամբ կսպանեն նրան:

Ճանապարհին Կարեն Վարդանյանը խմել է ջուրը, սակայն դեղը նրա վրա չի ազդել:

Երբ հասել են Սևան-Ծովագյուղ ճանապարհին, մեքենան կանգնեցրել են, Գևորգն ու Արթուրը իջել են, վերցրել են քարեր, ապա երկու կողմից նստել են Կարենի կողքին ու քարերի հարվածներով սկսել են դաժանաբար սպանել նրան:

Բազմաթիվ հարվածներ են հասցրել նրա գլխին, դեմքին, պարանոցին, կրծքավանդակին՝ պատճառելով 15 սալջարդ վերքեր, 16 ջնջխված վերքեր, փակ կոտրվածքներ, նաև՝ կողոսկրերի կոտրվածքներ, գանգուղեղային բաց բութ վնասվածքներ… Այս ամենից բացի՝ դեռ ձեռքերով էլ սեղմել են Կարեն Վարդանյանի պարանոցը: Կարեն Վարդանյանը մահացել է կենսական կարևոր օրգանների համակցված սուր խանգարումից ու մեխանիկական շնչահեղձությունից:

Մարտի լույս 18-ի գիշերը Զոհրաբյանն ու Միհրանյանը նույն մեքենայով վերադարձել են Երևան՝ արնաշաղախ դիակը՝ մեքենայի հետևի նստատեղին: Մեքենան կանգնեցրել են Լենինգրադյան փողոցում, ծածկել են պոլիէթիլենային թաղանթով: Իրենք գնացել են Միհրանյանի՝ Սիսակյան փողոցում ապրող քեռու տուն, փոխել են իրենց արյունոտ հագուստը:

Հաջորդ օրը մեքենան տարել են Գևորգ Զոհրաբյանի՝ Սիսակյան 22 շենքին հարակից ավտոտնակ, ու Կարեն Վարդանյանի մարմինը թաղել են այնտեղ՝ նախապես ստուգելով նրա հագուստը, գտնելով ու հափշտակելով նաև զոհի գրպանում եղած 40 հազար դրամը:

Գևորգ Զոհրաբյանը «Ֆեյսբուքով» Կարեն Վարդանյանի անունից հաղորդագրություններ է գրել, իբր՝ Դուբայում է, այդպիսով փորձել է կատարված հանցագործության հետքերը թաքցնել:

Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղադրանք է առաջադրված նախնական համաձայնությամբ խմբի կազմում խաբեությամբ մարդու առևանգման, շահադիտական դրդումներով սպանության ու գողության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 7-րդ, 8-րդ և 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով:

Նախաքննության սկզբում խոստովանական ցուցմունք է տվել ու թաղված դիակի տեղը մատնացույց է արել Արթուր Միհրանյանը: Նա ներկայացրել է, որ սպանությունը կատարել է Գևորգ Զոհրաբյանի հետ՝ նախնական համաձայնությամբ: Նույնը նա պնդել է Գևորգի հետ առերես հարցաքննության ժամանակ:

Այնուհետև նախաքննության փուլում Արթուր Միհրանյանը հրաժարվել է սկզբնական ցուցմունքներից ու սկսել է պնդել, որ սպանությունը կատարել է մենակ, Գևորգ Զոհրաբյանն առնչություն չունի սպանության հետ:
Գևորգ Զոհրաբյանն իրեն մեղավոր չի ճանաչել ինչպես նախաքննական փուլում, այնպես էլ դատարանում:

Գործով մեղադրողն իր ճառում ապացուցված գնահատելով առաջադրված մեղադրանքները, միջնորդել էր Գևորգ Զոհրաբյանին և Արթուր Միհրանյանին վերջին հաշվով դատապարտել ցմահ ազատազրկման:

Դատարանը Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված ծանր արարքների համար:

Գևորգ Զոհրաբյանը դատապարտվել է 24 տարի ազատազրկման և 1 միլիոն դրամ տուգանքի:

Արթուր Միհրանյանը դատապարտվել է 22 տարի ազատազրկման և 1 միլիոն դրամ տուգանքի:

Մեղադրող դատախազը իր վերաքննիչ բողոքում խնդրել էր պատժի մասով փոփոխել դատավճիռը, Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին դատապարտել ցմահ ազատազրկման:

Գևորգ Զոհրաբյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Լյուդվիգ Ավետիսյանը իր վերաքննիչ բողոքում խնդրել էր բոլոր առաջադրված մեղադրանքներում իր պաշտպանյալին անմեղ ճանաչել ու արդարացնել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Արթուր Միհրանյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Մարինե Ֆարմանյանը իր վերաքննիչ բողոքում խնդրել էր տուժողին խաբեությամբ առևանգելու, սպանությունից հետո նրա հագուստների ստուգմամբ հայտնաբերված գումարը գողանալու մեղադրանքներում անմեղ ճանաչել և արդարացնել իր պաշտպանյալին, իսկ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում շահադիտական դրդումներով կատարված սպանության մեղադրանքը վերաորակել որպես պարզապես՝ դիտավորյալ սպանություն՝ առանց ծանրացուցիչ հանգամանքների, ու հնարավորինս մեղմ պատիժ նշանակել Արթուր Միհրանյանի նկատմամբ:

Դատական այս նիստին մեղադրող դատախազն իր առարկությունները ներկայացրեց պաշտպանների բերած բողոքների վերաբերյալ:

Դատախազը անհիմն գնահատեց Գևորգ Զոհրաբյանի ու նրա շահերի պաշտպանի միջնորդությունը՝ տուժող Կարեն Վարդանյանի նկատմամբ հետմահու դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ, որպեսզի քննության համար պարզաբանվեն տուժողի դրսևորած վարքագծի կարևոր հանգամանքներ: Մեղադրողը նշեց, որ նման փորձաքննության եզրակացությունը որևէ նշանակություն չէր կարող ունենալ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ծավալի համար:

Այս առումով Կարեն Վարդանյանի բարեկամուհին ու այս գործով քաղաքացիական հայցվորը դատարանին ներկայացրեց Կարեն Վարդանյանի հեղինակած աշխատություններից մեկը՝ Սահմանադրական փոփոխությունների ռիսկերի ու վտանգների վերլուծությունը: Քաղհայցվորը նշեց՝ եթե մարդը ի վիճակի էր վերլուծել սահմանադրական փոփոխությունների ռիսկերն ու վտանգները, հավանաբար հաշվարկել էր նաև իր բնակարանը օտարելու ռիսկերը, բայց հաշվի չէր առել, որ կարող է գործ ունենալ անազնիվ ու հանցավոր մտադրություններ ունեցող անձի հետ:

Դատարանն այս աշխատությունը քրեական գործին կցելու միջնորդությունը մերժեց այն հիմնավորմամբ, որ աշխատությունը որևէ առնչություն չունի ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի ծավալի հետ:

Մեղադրողը նշեց նաև՝ ճիշտ է, Կարեն Վարդանյանի սպանությունը շահադիտական դրդումներով էր, բայց նրա հագուստի գրպանում եղած 40 հազար դրամը սպանություն կատարելու դրդապատճառի մեջ չի մտել:

Սպանվածի հագուստի գրպանները ստուգելու, այնտեղ եղած գումարը ևս հափշտակելու գաղափարը ամբաստանյալները հղացել են սպանությնունից հետո, այն ժամանակ, երբ դիակը թաղում էին ավտոտնակում: Այդ պատճառով 40 հազար դրամի հափշտակությունը որպես գողության առանձին դրվագ է դիտարկվել ու հանցագործությունների համակցությամբ մեղսագրվել է Զոհրաբյանին ու Միհրանյանին:

Մեղադրողը պնդեց, որ ամբաստանյալների նկատմամբ դատարանը սահմանել է նրանց կատարած արարքներին ոչ համաչափ՝ մեղմ պատիժ: Առաջին ատյանի դատարանը «պատշաճ վերլուծության ու գնահատության չի ենթարկել կատարված հանցագործությունների ու հանցավոր արարքները գործած անձանց հանրային վտանգավորության բարձր աստիճանը»:

Մեղադրողը նշեց՝ ամբաստանյալները բոլոր միջոցները գործադրել են տուժողին կյանքից զրկելու համար՝ դեղ են լցրել նրա ջրի մեջ, քարերի դաժան հարվածներ են հասցրել կենսական կարևոր օրգաններին, վերջում էլ խեղդամահ են արել: Հանցավոր նպատակին ամեն գնով հասնելու այս դրսևորումը, ըստ մեղադրողի, ի ցույց է հանում կատարված արարքների ու կատարողների հանրային վտանգավորության բարձր աստիճանը:

Բնութագրական է նաև, որ սպանությունից հետո, երբ տուժողի արնաշաղախ դիակը մեքենայի մեջ էր, ամբաստանյալներն ի վիճակի են եղել գնալու զվարճանքի վայր, զվարճանալու, և միայն հաջորդ օրն են նրանք թաղել դիակը…

«Դիակի վրայի վնասվածքների թվարկումը դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ 1,5 էջ է կազմում՝ պանության դաժան եղանակը ցույց է տալիս արարքի ու այն կատարած անձանց հանրային վտանգավորության բարձր աստիճանը»,- ասաց մեղադրողը և վերստին պնդեց իր վերաքննիչ բողոքը՝ պատժի մասով բեկանել առաջին ատյանի դատարանի դատավճիռը, Գևորգ Զոհրաբյանին ու Արթուր Միհրանյանին վերջին հաշվով դատապարտել ցմահ ազատազրկման:

Ամբաստանյալ Գևորգ Զոհրաբյանը մեղադրողի բերած բողոքի դեմ առարկելով՝ հիշատակեց Աստծո անունը. «Վերևը Աստված կա, ամեն ինչ տեսնում ա…»: Միգուցե այդ մասին ավելի վաղ պիտի հիշեր…

Վերաքննիչ դատարանը մերժեց բերված բոլոր վերաքննիչ բողոքները: Առաջին ատյանի դատարանի դատավճիռը՝ 24 և 22 տարի ազատազրկումով, թողնվեց անփոփոխ:

Մեր դատական պրակտիկան ու պատժային քաղաքականությունը լուրջ վերլուծության կարիք ունեն: Նախորդ օրը երեք անձի սպանության համար մեղավոր ճանաչված եռյակը դատապարտվեց 18 տարի ազատազրկման:

Վերջին շրջանում դատարանները նկատելիորեն խուսափում են ցմահ ազատազրկման դատապարտելուց, չնայած դատախազությունը ցմահ ազատազրկման միջնորդություններ անում է և հետագա բողոքարկումներով հետամուտ է լինում դրան:Միգուցե դատարանները կաշկանդվո՞ւմ են իրենց վրա ցմահ ազատազրկման դատապարտելու պատասխանատվություն վերցնելուց: Կամ՝ գործերի քննության ընթացքում թույլ տրված բացթողումնե՞րն են կաշկանդում դատարաններին: Կամ՝ ա՞յլ գործոններ կան պատժի նշանակման հարցում, ա՞յլ համաձայնություններ են կայանում:

Ցմահ ազատազրկումը առավելագույն պատիժ է, այն, ինչ խոսք, եզակի, ծանրագույն դեպքերում պիտի նշանակվի: Բայց պետք է գոյություն ունենա հստակ պրակտիկա, որպեսզի թեկուզ՝ առավելագույն պատժի նշանակումը լինի կանխատեսելի ու ավելորդ կրքերի բորբոքման պատճառ չդառնա առանձնապես ծանր հանցագործությունների քննության ավարտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում