Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Վրաստանում գործազրկության մակարդակը 2022 թվականի առաջին եռամսյակում գերազանցել Է 19 տոկոսը

Վրաստանում գործազրկության մակարդակը 2022 թվականի առաջին եռամսյակում գերազանցել Է 19 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում գործազրկության մակարդակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել Է  2,5 տոկոսային կետով՝ հասնելով 19,4 տոկոսի: Այդ մասին ասված Է Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության՝ մայիսի 20-ին հրապարակված հաշվետվությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ծառայության տվյալներով՝ քաղաքներում գործազրկության մակարդակը բարձր Է, քան գյուղական վայրերում: Հունվարին, փետրվարին եւ մարտին քաղաքային բնակիչների 20,5 տոկոսը պաշտոնապես աշխատանքի տեղավորված չի եղել, ինչը 3,1 տոկոսային կետով պակաս Է 2021 թվականի նույն տվյալների համեմատությամբ:

Գյուղերում գործազրկության մակարդակը կազմել Է 17,8 տոկոս՝ 1,5 տոկոսային կետով պակաս, քան 2021 թվականին: Առաջին եռամսյակում տղամարդկանց 21,4 տոկոսն աշխատանքի տեղավորված չի եղել, ինչը 2,7 տոկոսային կետով պակաս Է 2021 թվականի տվյալների համեմատությամբ: Կանանց շրջանում գործազրկության մակարդակը կազմել Է 16,8 տոկոս՝ 2,2 տոկոսային կետով պակաս: Ծառայության տեղեկատվությամբ՝ առաջին եռամսյակում կրճատվել Է վարձու աշխատողների թիվն ինքնազբաղվածների համեմատությամբ: Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին վարձու աշխատողների բաժինն աշխատանքի տեղավորված բնակչության թվում կազմել Է 68,1 տոկոս, ինչ վերաբերում Է ինքնազբաղվածներին, ապա դրանք կազմել են 31,9 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]