Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

«Ալլա Լեւոնյանի երեխաները համացանցում տեսել են, թե իրենց մոր մասին ինչ վիրավորանքներ են գրել». փաստաբանը՝ երգչուհու հոգեվիճակի մասին

12:22, 18 օգոստոսի

«Ալլա Լեւոնյանը ծանր հոգեվիճակում է, բայց նա ուժեղ է եւ չի կոտրվում երբեք»,- NEWS.am STYLE-ի հետ զրույցում ասաց երգչուհու շահերի պաշտպան էմիլ Մարկոսյանն՝ անդրադառնալով համացանցում նրա հասցեին հնչող վիրավորանքներին ու սպառնալիքներին։

էմիլ Մարկոսյանի խոսքով՝ այս ամենի հետեւում Usarmenianews.com կայքի գլխավոր խմբագիր Գայանե Մանուկյանն է, որը, սակայն, հերքում է, թե երբեւէ վիրավորել է երգչուհուն.

«Իր վերջին հարցազրույցում Գայանեն նշում է, թե երբեւէ չի վիրավորել Ալլա Լեւոնյանին, բայց ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ դա սուտ է, կեղծ ու չի համապատասխանում իրականությանը։ Հարցազրույց տալուց ընդամենը 15 րոպե առաջ իր էջը լի էր Ալլա Լեւոնյանի մասին վիրավորական գրառումներով, հարցազրույցից հետո դրանք բոլորը ջնջել է՝ այդ կերպ ապացուցելով իր ստախոս լինելը։ Ես այդ բոլոր գրառումների լուսանկարներն ունեմ եւ տրամադրել եմ իրավապահ մարմիններին։ Միայն Գայանե Մանուկյանի էջից 65 սքրինշոթ կա, որոնցում նա վատ է արտահայտվել Ալլայի մասին՝ վիրավորելով նրան քրջոտ եւ այլ բառերով, որոնք նույնիսկ ամաչում եմ բարձրաձայնել...»,-ասաց նա՝ հավելելով, որ հերքում է նաեւ Գայանե Մանուկյանի այն պնդումները, թե այս ամենի հետեւում կանգնած է Արմենուհի Հովսեփյանը։

Լուսանկարը տրամադրել է էմիլ Մարկոսյանը

Փաստաբանի խոսքով՝  գործը նախաքննության փուլում է, ոստիկանությունը դեռ մանրամասներ չի հայտնում, սակայն Մարկոսյանը վստահեցնում է՝ իրավապահ մարմինները պատշաճ կատարում են իրենց գործը։

Անդրադառնալով Ալլա Լեւոնյանի հոգեվիճակին, էմիլ Մարկոսյանը նշեց, թե հատկապես ինչից է երգչուհին սրտնեղել.

«Գայանե Մանուկյանը նշում է, թե հարգում է Ալլայի՝ երեք երեխաների մայր լինելու հանգամանքը, բայց նա հայ մորը, կնոջը բազմաթիվ վիրավորանքեր է տվել՝ չմտածելով անգամ, որ Ալլայի երեխաները մտել են համացանց, տեսել, թե իրենց մոր մասին ինչ են գրել եւ թե ինչ հոգեվիճակում են դրանից հետո հայտնվել... »,- ասաց էմիլ Մարկոսյանը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ Ալլան ուժեղ մարդ է եւ չի կոտրվել այս ամենի արդյունքում։

էմիլ Մարկոսյանը

Փաստաբանը հավելեց, որ անձնական որեւէ թշնամանք չունի Գայանե Մանուկյանի նկատմամբ.

«Այս ամենի մեջ Գայանե Մանուկյանն ընդամենը մի ֆիգուր է։ Իր դեմ չէ Ալլա Լեւոնյանի պայքարը։ Նրանից բացի, կա Սփյուռքում բնակվող Նուբար Ասլանյան անունով մեկը, որն իր էջում պայքար է մղում հայ կանանց դեմ, այդ թվում՝ Ալլա Լեւոնյանի։ Ստելլա Աղաջանյան անունով կինը եւս  հայհոյանքներով գրառումներով ինձ եւ Ալլային մեղադրում է բանակի փողերը թալանելու մեջ։ Իսկ սա արդեն ազգային անվտանգության հարց է»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ Ալլա Լեւոնյանը դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն եւ հայտնել, որ տեւական ժամանակ է, Facebook սոցիալական ցանցի Գայանե Մանուկյան անվամբ օգտատերը սպառնալիքներ է հնչեցնում իր հասցեին։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել