Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երևան-Արմավիր ճանապարհին ՃՏՊ է գրանցվել. կա տուժած

Երևան-Արմավիր ճանապարհին ՃՏՊ է գրանցվել. կա տուժած
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 23-ին՝ ժամը 18:41-ին, տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Երևան-Արմավիր հատվածի 23-րդ կմ-ին բախվել են «Nissan Altima» մակնիշի 22 UT 454 (վարորդ՝ 1961 թ. ծնված Վ. Հ.) և «ՎԱԶ-2106» մակնիշի 34 UF 820 (վարորդ՝ 1960 թ. ծնված Վ. Ն.) պետհամարանիշերով ավտոմեքենաները. «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան բռնկվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:52-ին, մարվել՝ 19:02-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է:

Փրկարարները «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ մահացել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]