Friday, 19 04 2024
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

«Կառավարությունն իրավունք չունի երկիրը հետ գլորելու». Տիգրան Ավինյան

Կառավարությունը երկիրը հետ գլորելու իրավունք չունի, և մեզ համար կարևոր է կառավարման ոլորտի թվայնացումը։ Այս մասին հուլիսի 20-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում տեղի ունեցած «ԵՄ-ն Հայաստանին. աջակցություն էլ-կառավարմանը» ծրագրի պաշտոնական բացման միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Այսօր մենք հերթական կարևոր կետն ենք արձանագրում Հայաստանում թափ հավաքող փոփոխությունների ճանապարհին։ Օրեցօր փոփոխվող աշխարհում հապաղել կամ նույնը մնալ՝ կնշանակի հետ գլորվել»,- նշեց փոխվարչապետը։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և նպատակ ունի նպաստելու Հայաստանում հանրային ծառայությունների արդյունավետության և թափանցիկության բարձրացմանը։ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկու խոսքով՝ էլեկտրոնային կառավարման նպատակը քաղաքացիների ու կառավարության կյանքը հեշտացնելն է, իսկ Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը։

«Էլ-կառավարման տարբեր ծրագրերի միջոցով մենք փորձում ենք հայերի համար հեշտացնել բոլոր վարչական գործընթացները։ Այն էլեկտրոնային ծրագրերը, որոնք դուք ունեք, ավելի առաջադեմ են, քան որոշ երկրներում։Հայաստանում մարդկանց IQ-ն շատ բարձր է, և նրանք ցանկանում են նոր տեխնոլոգիաների ծանոթանալ։ Տեղեկատվական տեխնոլոգիաները Հայաստանին կտանեն դեպի արագ զարգացում ու արագ աճ»,- նշեց Պյոտր Սվիտալսկին։

Ծրագիրը բաղկացած է երկու բաղադրիչներից` «Պետական փոխգործելիության հարթակ» և «Մեկ պատուհան համակարգ»: Սրանց ներդրման արդյունքում զգալիորեն կբարձրանա հանրային ծառայությունների մատուցման որակը, կապահովի նաև վարչական գործընթացների արագացումը: Պյոտր Սվիտալսկու խոսքով` փոփոխություններից հետո հասարակությունը հնարավորություն կունենա մասնակցելու երկրում տեղի ունեցող վարչական գործընթացներին:

«Այն իրողություններից հետո, որոնք տեղի ունեցան Հայաստանում, հասարակությունն ու կառավարությունը խնդիր ունեն իրականացնելու իրենց սպասելիքները: Էլեկտրոնային կառավարումը թույլ կտա կառավարությանը ավելի հեշտ ճանապարհով լսել քաղաքացիների տեսակետները այս կամ այն հարցի շուրջ»,- ասաց Սվիտալսկին:

Ծրագրի մեկնարկը տրվել է 2017թ.-ի դեկտեմբերի 8-ին, տևողությունը 34 ամիս է: Այն ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: Ծրագրի ֆինանսավորումը կազմում է 5.650.880 եվրո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում