Երևան
13 °C
Փաստաբանների պալատի փաստաբան Տիգրան Մուրադյանը բաց նամակ-հարցումով դիմում է պատկան մարմիններին՝ ուշադրություն հրավիրելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում տեղի ունեցած մի շարք կասկածելի գործարքների վրա:
Նրա ծավալուն հարցումը ներկայացնում ենք ստորեւ.
«ԱՆՁԱՄԲ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏ ՊԱՐՈՆ Ն.ՓԱՇԻՆՅԱՆԻՆ
ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ ՊԱՐՈՆ Ա.ԴԱՎԹՅԱՆԻՆ
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈւԹՅԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ
ՏՆՕՐԵՆ ՊԱՐՈՆ Ա.ՎԱՆԵՑՅԱՆԻՆ
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
ՀՀ կառավարության 07.03.2003թ. թիվ 312-Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որի 25-րդ կետով սահմանվել է, որ Կազմակերպության կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը (Մշակույթի նախարարությունն է) և գործադիր մարմինը` տնօրենը:
Կանոնադրության 26-րդ կետով սահմանվել է, որ Կազմակերպության ընդհանուր կառավարումն իրականացնում է հիմնադրի կողմից լիազորված պետական մարմինը, իսկ 27-րդ կետով սահմանվել է, որ լիազորված պետական մարմինը`
ա) ապահովում է կազմակերպության բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրա չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.
բ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է կազմակերպության տնօրենին.
գ) հաստատում է կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.
դ) իրականացնում է կազմակերպության գործունեության վերահսկողությունը:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր անձ իրավունք ունի ծանոթանալու իր փնտրած տեղեկությանը և (կամ) դա ստանալու նպատակով օրենքով սահմանված կարգով հարցմամբ դիմելու տեղեկատվություն տնօրինողին և ստանալու այդ տեղեկությունը։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղեկատվության ազատությունը կարող է սահմանափակվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով նախատեսված դեպքերում:
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դիմողը պարտավոր չէ հիմնավորել հարցումը։
Սույն հարցման նպատակը միայն ճշմարտությունը պարզելն է, որից հետո համապատասխան դիրքորոշում, բողոք կամ հանցագործության մասին հաղորդում ներկայացվի:
Հիմք ընդունելով նշվածը խնդրում եմ ձեռնարկել միջոցներ ստորև նշված հանգամանքները պարզելու և կատարված ուսումնասիրությունների շրջանակներում հետևյալ տեղեկատվությունը տրամադրելու համար՝
Անհրաժեշտ է պարզել և տրամադրել տեղեկատվություն, թե արդյոք ՊՈԱԿ-ի հաշվապահությունը և նշված Ա/Ձ-ների հաշվապահություններն իրականացրել են ՊՈԱԿ-ի հաշվապահները՝ ՊՈԱԿ-ի միջոցներով և աշխատուժով, թե ոչ:
Իմ վստահորդին հայտնի է, որ նշված Ա/Ձ-ների հաշիվ ապրանքագրերը դուրս են գրվել ՊՈԱԿ-ի հաշվապահի կողմից, այն էլ ՊՈԱԿ-ի համակարգչից, այդ Ա/Ձ-ների ամբողջ հաշվապահությունն իրականացվել է ՊՈԱԿ-ի աշխատուժի միջոցներով: Նաև հայտնի է այն տեղեկությունը, որ նշված Ա/Ձ-ները ստեղծվել են ՊՈԱԿ-ից գնումներ կատարելու նպատակով՝ գնումներին մասնակցելուց առաջ:
Եթե Ա/Ձ-ների հաշվապահությունը վարել է ՊՈԱԿ-ի հաշվապահը (զարմանալիորեն ՊՈԱԿ-ն ունի 4 հաշվապահ և մեկ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ, երբ անգամ նախարարությունում այդքան հաշվապահներ չկան), ապա այդ հանգամանքը կարող է ստեղծել այն կասկածը, որ գնումների գործընթացին Ա/Ձ ների մասնակցությունը քողարկված կերպով կառավարվել է ՊՈԱԿ-ի կողմից և դրանով պայմանավորված թույլ են տրվել չարաշահումներ:
Առկա է նաև այն կասկածը, որ 2018թ. հոկտեմբեր ամսին Ա/Ձ Սվետա Մկրտչյանի կողմից ՊՈԱԿ-ին մատուցված 1 320 000 ՀՀ դրամի ծառայության արժեքը չի համապատասխանում շուկայական արժեքին և տվյալ Ա/Ձ-ն փոխկապակցված է գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի հետ:
Նաև առկա է այն կասկածը, որ Ա/Ձ Սամվել Ասլանյանը նույնպես փոխկապակցված է գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի հետ:
Անհրաժեշտ է պարզել և տրամադրել տեղեկատվություն, թե 2017թ. սկսած մինչ օրս, քանի անհատ ձեռներեցի հաշվապահություն է վարել ՊՈԱԿ-ի հաշվապահը:
Ճիշտ է արդյոք այն փաստը, որ նույն Վարդան Մինասյանը 2017-2018 թթ ընթացքում մասնակցել է ՊՈԱԿ-ում շինարարական աշխատանքների կատարմանը:
Այդ պայմաններում արդյոք անհրաժեշտ և հիմնավոր է 45 000 000 ՀՀ դրամը 2019 թվականի տպագրության ծախսերի համար նախատեսելու գործողությունները:
ՊՈԱԿ-ի բոլոր արգելոց-թանգարանները գտնվում են վատ վիճակում՝ չունեն ջեռուցում և ոռոգում, մեծ մասը նույնիսկ զուգարան, հուշարձանների մի մասը գտնվում են ոչնչացման եզրին (օրինակ՝ Ամբերդ ամրոցի պատը, Զվարթնոց տաճարի բեկորները, որոնք քայքայվում են բաց երկնքի տակ և ուղղակի հողի վրա գտնվելով): 19000-ից ավելի հուշարձանները, որոնք հանձնված են ՊՈԱԿ-ի պահպանությանը, մեծ մասը գտնվում են ոչնչացման եզրին, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանը չունի ջեռուցում և նորմալ վիճակում գտնվող զուգարան, կան հրատապ խնդիրներ պահանջող հարցեր նաև ֆոնդերում և մյուս արգելոց-թանգարաններում:
Այս պայմաններում արդյոք ֆինանսական միջոցները նշված հարցերի լուծմանն ուղղելու անհրաժեշտությունն ավելի հրատապ չէ մի շարք այն հարցերի լուծումներից, որոնք ՊՈԱԿ-ի կողմից կատարվել են և նշված են gnumner.am կայքում, օրինակ՝ ՊՈԱԿ-ը մեծ արժեքով գնել է թվով 5 ավտոմեքենա, որոնցից ամենաբարձր արժեքով գնված նոր մեքենաներից մեկը՝ 8 500 000 ՀՀ դրամանոցը, հանձնել է գլխավոր ֆինանսիստ-հաշվապահին, նրա համար ստեղծելով առանձին վարորդի հաստիք, գնել է 10-ից ավելի օդափոխիչներ վարչական շենքի միայն 3-րդ հարկի համար: Գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի մոտ 6 քմ սենյակում տեղադրվել է 80 քմ մակերեսի համար նախատեսված օդափոխիչ, գնել է 30-ից ավելի համակարգիչ՝ 13 974 975 ՀՀ դրամի, ընդ որում՝ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի համար, բացի նոր համակարգչից նաև 575 000 ՀՀ դրամ արժողությամբ նոթ բուք է գնվել <<Գորդեր>> ՍՊԸ-ից, երբ տեղական խանութներում բարձր ցուցանիշներով նոթ բուքն արժե 300 000 ՀՀ դրամ: Փաստորեն, սա այն պայմաններում, երբ ՀՀ-ի համար անգին արժեք ունեցող ֆոնդերը, արգելոց-թանգարանն ունեն հրատապ և անհետաձգելի լուծում պահանջող հարցեր, կարող են վնասվել օդափոխության, պատշաճ ջեռուցման կամ այլ հրատապ խնդիրների բացակայության պատճառով:
Արդյոք նման մոտեցումը չի հակասում պիտանի, անհրաժեշտ և չափավոր լինելու, տնօրինմանը հանձնված միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու սկզբունքներին և արդյոք ՊՈԱԿ-ի նման կառավարումը կարող է գնահատվել պատշաճ:
Բացի այդ՝ իմ վստահորդի մոտ առկա է այն կասկածը, որ ՊՈԱԿ-ի համար գնված օդափոխիչները և 35-ից ավելի համակարգիչները ձեռք են բերվել շուկայականից ավելի բարձր արժեքով: Նաև առկա է այն կասկածը, որ օդափոխիչները, համակարգիչները և Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի համար անվտանգության սարքերը մատակարարվել են գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի հետ փոխկապված կամ նրա համար վստահելի անձի միջոցով: Այդ կասկածի հիմքում դրված է այն, որ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահի ամուսինը մասնակցել է դրանց տեղադրմանը և լրացրել է պակասող մասերը, ՊՈԱԿ-ի տնօրենի հետ միասին մասնակցել է դրանց նախահաշիվը կազմելուն: Ընդ որում՝ տնօրենն աշխատանքից ազատել է նախկին համակարգչային մասնագետին և փոխարենն աշխատանքի է ընդունել նույն գլխավոր ֆինանսիստ-հաշվապահի վաղեմի ծանոթին: (Նշեմ, որ ըստ իմ վստահորդի՝ գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանն եղել է նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հաշվապահը և մեծ փորձառություն ունի):
Իմ վստահորդին հայտնի է, որ Ա/Ձ Կարեն Հարությունյանը բազմիցս լինում է տնօրենի մոտ՝ ՊՈԱԿ-ում, տնօրենի հետ միասին նույն մեքենայով այցելում են ՊՈԱԿ-ի կազմակերպված միջոցառումներին: Նաև իմ վստահորդին հայտնի է, որ աշխատանքից ազատված բանվորական կազմի աշխատակիցները ոչ միայն իրականացրել են կանաչապատում, նաև տարվա այլ եղանակներին մաքրել են ճանապարհները, անհրաժեշտության դեպքում օգնել են ֆոնդերում, կատարել են թանգարաններում պահանջվող որոշ բանվորական աշխատանքներ: Այդ անձանց աշխատանքից ազատելը չի բխել ՊՈԱԿ-ի շահերից:
Իմ վստահորդն ունի այն կասկածը, որ 2019թ. կանաչապատման աշխատանքների գնումների միակ մասնակիցը և հաղթողը Կարեն Հարությունյանի դրածոն է՝ գնումներին մասնակցել է դրածո անձը, իսկ ՊՈԱԿ-ի տնօրենի հետ բանակցություններին մասնակցել է նույն Կարեն Հարությունյանը՝ դրածո անձի կողմից գնմանը մասնակցության ժամանակ ՊՈԱԿ-ի տնօրենը և Կարեն Հարությունյանը անընդհատ քննարկումներ են ունեցել: Ընդ որում՝ 2019թ. Գառնի արգելոց-թանգարանի 100 քմ. տարածքի կանաչապատման դիմաց հաղթող ճանաչված դրածո անձին ՊՈԱԿ-ը պարտավորվել է 2019թ. վճարել 5000000 ՀՀ դրամ, դա այն պայմաններում, երբ 2018թ. ընթացքում յուրաքանչյուր արգելոցի կանաչապատման համար նախատեսվել է 3 400 000 դրամ:
Իմ վստահորդն ունի այն տեղեկությունը, որ Ա/Ձ Կարեն Հարությունյանը պայմանագրով (փաստաթղթային) Գառնի արգելոց-թանգարանում կանաչապատում է իրականացրել նաև ձմռանը, ինչը բացառվում էր: Առկա է նաև այն տեղեկատվությունը և լուսանկարները, որ Զվարթնոց արգելոց-թանգարանում Ա/Ձ Կարեն Հարությունյանի կողմից 29 ծիրանենիները հատվել են սխալ՝ խորը կտրվածքներով և հանգեցրել է այդ ծառերի վնասմանը, որը ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից անտեսվել է: Կարեն Հարությունյանը ՊՈԱԿ-ի համար աշխատանքներ է կատարել նաև 2017թ. ընթացքում:
Նշված հանգամանքից ելնելով անհրաժեշտ է պարզել, թե ինչի վրա է ծախսվել կանաչապատման համար նախատեսված նշված 17 000 000 ՀՀ դրամը, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ թունաքիմիկատները, ձեռնոցները, խոտ հնձիչը, այլ անհրաժեշտ առարկաները և նյութերը՝ ընդհանուր շուրջ 8 000 000 ՀՀ դրամի, առանձին գնվել են ՊՈԱԿ-ի կողմից, այսինքն՝ չեն ներառվել նշված 17 միլիոն ՀՀ դրամի մեջ: Ավելին՝ նշված 17 միլիոն ՀՀ դրամի մեջ չներառված կանաչապատման համար անհրաժեշտ նյութերը մատակարարել է նաև նույն կանաչապատողը:
Իմ վստահորդն ունի այն կասկածը, որ իրականում արգելոց-թանգարաններում չի կատարվել այդքան գումարի կանաչապատման աշխատանքներ:
Արդյոք պարզվել է, թե ինչի հետևանքով է դարեր շարունակ պահպանված խճանկարը հայտնվել ոչնչացման եզրին, ինչու այդ մասով քրեական գործ չի հարուցվել և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ինչու այդ մասով պատշաճ վերահսկողություն չի իրականացվել:
Նշեմ, որ իմ վստահորդն ունի այն տեղեկությունը, որ այդ խճանկարի վերականգման համար իտալացի վերականգնողի կողմից արդեն տևական ժամանակ է նախագիծ է կազմվել, որի համար վճարվել է մեծ գումար, իսկ խճանկարն այդ վիճակում է հայտնվել խոնավության և ջերմաստիճանի կտրուկ փոփոխության հետևանքով:
Պետք է արդյոք պարզել, թե Գառնի արգելոց-թանգարանի թագավորական բաղնիքի խճանկարն ում գործողության կամ անգործության հետևանքով է ոչնչացման եզրին հայտնվել, թե ոչ:
Իմ վստահորդին հայտնի է, որ մեկ տարվա ընթացքում այդ աշխատակցուհու կողմից պարսկերեն լեզվով կատարվել է ընդամենը երկու էքսկուրսիա, սակայն յուրաքանչյուր ամիս ստացել է աշխատավարձ: Ընդ որում՝ գրեթե աշխատանք չկատարելու պայմաններում այդ էքսկուրսավարուհու աշխատավարձն ավելի բարձր է, քանի մասնաճյուղի վարիչի աշխատավարձը:
Իմ վստահորդն ունի տեղեկություն, որ ՊՈԱԿ-ում նոր սենյակներ են ազատվում և նախատեսվում է վերանորոգում՝ լրացուցիչ այլ եղանակներով վճարվող հաշվապահներ ներգրավելու համար:
Իմ վստահորդին հայտնի է, որ ՊՈԱԿ-ի աշխատող Կ. Բարսեղյանը որպես Ա/Ձ շուրջ 2 տարի է առանց գնումների ընթացակարգի զուգարանի թուղթ, հեղուկներ և այլ անհրաժեշտ տնտեսական և շինարարական ապրանքներ է մատակարարում, ինչը նախկինում կատարվել է գնումների ընթացակարգով: Ընդ որում՝ առկա է այն կասկածը, որ Ա/Ձ Կ. Բարսեղյանի մատակարարած ապրանքները շուկայականից բարձր արժեքներով են: Իմ վստահորդին հայտնի է, որ Ա/Ձ Կ. Բարսեղյանի հաշվապահությունը նույնպես վարում է ՊՈԱԿ-ի հաշվապահությունը՝ ՊՈԱԿ-ի միջոցներով և աշխատուժով:
Իմ վստահորդին հայտնի է, որ ՊՈԱԿ-ի բոլոր միջոցառումների համար կազմակերպվում է ֆուրշետ, մեկ անձի արժեքը ոչ պակաս 5600 ՀՀ դրամից, ամեն անգամ նախատեսվում է առնվազն 50 անձի համար, որը կազմակերպում է Ա/Ձ Իվետ Ղուկասյանը, ով իրականում դարձյալ դրածո է, քանի որ կազմակերպիչը ՊՈԱԿ-ի տնoրենի մտերիմ Հարություն անունով խոհարարն է: Միջոցառումները կազմակերպելիս բաժանվում է առավելագույնը տաս հրավիրատոմս և մասնակիցների քանակը չի գերազանցում 15-ը: Իրավաչափ է արդյոք նման մոտեցումը, թե ոչ:
Արդյոք սիմվոլիկ հյուրասիրության դեպքում արդարացված է մեկ անձի համար 5600 ՀՀ դրամ ծախսելը, այն էլ 50 հոգու համար՝ ակնհայտորեն իմանալով, որ ֆուրշետի այդքան մասնակից չի լինելու:
Իմ վստահորդը կասկածներ ունի, որ նշված դրոնները ձեռք են բերվել շուկայականից էականորեն բարձր արժեքով: Ընդ որում՝ դրոնները մինչ օրս չեն օգտագործվել: Առկա է այն կասկածը, որ ձեռքբերման նպատակն եղել է նման գործարքի միջոցով գումար ստանալը:
Իմ վստահորդի տեղեկություններով՝ հաշվապահական հարկային ծրագրի ներդրումը նախատեսված է եղել ՊՈԱԿ-ի 2017թ.-ի նախահաշվով, որը կազմել է 450 000 ՀՀ դրամ, ՊՈԱԿ-ին առաջարկվել է այդ ծրագրի ներդրումն առավելագույնը 1 500 000 ՀՀ դրամով, սակայն գլխավոր ֆինանսիստ-հաշվապահ Արմինե Խաչատրյանի կամ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից կնքվել է պայմանագիր ծրագրի ներդրման համար, որի արժեքը կազմում է 7 500 000 ՀՀ դրամ:
Առկա է այն կասկածը, որ նշված ծրագրերը ձեռք են բերվել շուկայականից էականորեն բարձր արժեքով:
Արդյոք անվադողեր են գնվել նաև ամիսներ առաջ գնված նոր մեքենաների համար, եթե այո, ապա ինչու:
Տիգրան Մուրադյան, փաստաբան
ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար
Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է
Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ
Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ
Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ
Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին
Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան
Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով
ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին
Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված
ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ
Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին
Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել
Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս
Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն
109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան
Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին
Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին
Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ
Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)
Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել
Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել
Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)
Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի
«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)
Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին
5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին
Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա
Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո
«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա
© 2024 Հայկական ժամանակ