Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լավրովը մեկնաբանել Է ԱՄՆ-ի դիրքորոշումը Անկարային C-400 ռուսական համալիրների մատակարարման նկատմամբ

Լավրովը մեկնաբանել Է ԱՄՆ-ի դիրքորոշումը Անկարային C-400 ռուսական համալիրների մատակարարման նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը շանտաժ Է համարում Թուրքիային C-400 ռուսական համալիրների մատակարարման նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Ուես Միթչելը հայտարարել Է, որ Անկարան ՌԴ-ից C-400 զենիթահրթիռային համալիրների գնումից հետո կարող Է պատժամիջոցների տակ հայտնվել CAATSA-ի շրջանակներում:

«Միթչելի այն հայտարարությունը, թե Անկարան կարող Է պատժամիջոցների տակ հայտնվել, եթե գնի C-400, դա հենց նման շանտաժի օրինակ Է այն հաշվարկով, որ կհաջողվի անբարեխիղճ մրցակցություն ապահովել ամերիկյան ընկերությունների համար»,-ասել Է Լավրովը:

Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն օրերս ասել Է, որ C-400-ի գնման որոշումը Թուրքիայի ազգային որոշումն Է: «Միացյալ Նահանգները՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ, պետք Է անսա հավաքական այն կարծիքին, որը հայտնում Է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը»,-նշել Է ՌԴ ԱԳ նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am