15:54:41 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՌԴ ԱԻՆ-ը փրկարարների ճամբար է տեղակայել Ստեփանակերտի մոտակայքում

    20:41 17 Նոյեմբեր 2020

    Ռուս փրկարարները, որոնք ժամանել են Լեռնային Ղարաբաղ՝ հումանիտար օգնություն տրամադրելու տեղի բնակչությանը, ճամբար են տեղակայել Ստեփանակերտի մոտակայքում:

    Ինչպես հայտնում է РИА Новости-ն, փրկարարներին տրամադրվել է Իվանյան գյուղի գյուղապետարանի շենքը, որում տեղակայվելու են օպերատիվ շատբը և ՌԴ ԱԻՆ-ի աշխատակիցները: Այստեղից համակարգվելու են օպերատիվ խմբի գործողությունները և պահպանվելու է հատուկ կապը Մոսկվայի հետ: 

    Օպերատիվ խումբն ընդգրկվելու է Հումանիտար հարցերով արձագանքման միջգերատեսչական կենտրոնի կազմում, որը Ռուսաստանի կողմից ստեղծվել է տեղի բնակչությանը պատերազմից հետո աջակցություն ցույց տալու համար:

    Ներկա պահին խումբը կազմված է ՌԴ ԱԻՆ-ի 30 փրկարարներից: Նախարարությունից հայտնել են նրանց թիվը ԼՂ-ում 150-ի հասցնելու պատրաստակամության մասին:

    Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն:

     

    Ռուս խաղաղապահների մի մասն արդեն Արցախում է։ Նոյեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով ժամանած ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին: Հանդիպմանը քննարկվել են խաղաղապահ առաքելության կազմակերպման և իրականացման հարցեր:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս