Բաժիններ՝

Օձեր են հայտնաբերվել

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի 3-րդ փողոց 2-րդ փակուղու տներից մեկի նկուղում օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բռնել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Հուլիսի 26-ին՝ ժամը 15:22-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 1-ին փողոցի տներից մեկին կից խանութում նկատվում է օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս