Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչու Մխիթարյանը չի հարվածում դարպասին. Ազատ գործելու համար հարկավոր է Մոուրինյոյի «կանաչ լո՞ւյսը»

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլում «Մանչեսթեր Յունայթեդը» 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ՝ սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության հասնելով «Բենֆիկայի» նկատմամբ: Սպասվածի համաձայն՝ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիմնական կազմում չէր ընդգրկել Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին: Նրա փոխարեն ենթահարձակվողի դիրքում առաջին կեսում հանդես եկավ Ջեսի Լինգարդը:

Ըստ էության այս ֆուտբոլիստի մեղքով առաջին կեսի զգալի մասը դաշտի միջին հատվածում տնօրինում էր «Բենֆիկան»: Հենակետային կիսապաշտպան Մատիչի կողքին երիտասարդ ՄաքԹոմինեյն էր, որը այնքան էլ վստահ չէր զգում խաղադաշտում: Ու չնայած Լինգարդը շարունակ նահանջում էր, այդուհանդերձ նրան չէր հաջողվում ակտիվացնել խաղը կիսապաշտպանական օղակում:

Ստանալով մեջքի վնասվածք՝ Լինգարդը փոխարինվեց: Երկրորդ կեսում նրա փոխարեն խաղաց Մխիթարյանը: Ասել, որ մեր ֆուտբոլիստը բեկեց հանդիպման ընթացքը կարծում ենք՝ ճիշտ չի լինի: Բայց որ մեր ֆուտբոլիստի շնորհիվ «Յունայթեդի» ֆուտբոլիստներն ավելի շատ սկսեցին տեղաշարժվել դաշտի միջին հատվածում՝ ակնհայտ էր: Հայ ֆուտբոլիստի արագ փոխանցումները ավելի դինամիկ դարձրին խաղը: Կարելի է առանձնացնել նաև հայ ֆուտբոլիստի սուր փոխանցումները: Շնորհիվ Մխիթարյանի էլ ավելի նկատելի դարձան Լուկակուն և Ռեշֆորդը: Այնուամենայնիվ, «Բենֆիկայի» և նախորդ մի քանի հանդիպումներում Մխիթարյանի մոտ նկատվում է թերևս մեկ բացթողում՝ մեր ֆուտբոլիստը հազվադեպ է հարվածում դարպասին:

«Ինչո՞ւ Մխիթարյանը չի հարվածում դարպասին: «Բենֆիկայի» դեմ հայ կիսապաշտպանը մի քանի փայլուն անցում կատարեց, սակայն հարված կատարելու փոխարեն փոխանցում կատարեց: Պատկերացնում եք՝ որքան գեղեցիկ կլիներ, եթե խաղից դուրս վիճակում գտնվող Լուկակուին փոխանցում կատարելու փոխարեն Մխիթարյանն ինքը հարվածեր: Ինձ համար առեղծված է դարձել Միկիի հարվածներից խուսափելը: Ոմանք այն կարծիքին են, որ «Յունայթեդում» ազատ գործելու և հեռվից հարվածներ կատարելու համար պետք է «կանաչ լույս» ստանալ Մոուրինյոյի կողմից, բայց ես այդպես չեմ կարծում: Ֆուտբոլը գեղեցիկ է հեռահար հարվածներով, և եթե չլինեն հարվածներ, չեն լինի գոլեր: Մխիթարյանը պետք է որոշակի փոփոխություն մտցնի իր խաղաոճում՝ մանավանդ, որ խաղում է ենթահարձակվողի դիրքում: Նա տիրապետում է հիանալի հարվածների, և հնարավորության դեպքում պետք է ինքը փորձի հաջողության հասնել»,- ասել է BBC-ի մարզական փորձագետ Ջերմեյն Ջենասը:

Եվ իսկապես, «Բենֆիկայի» դեմ մրցավեճում Մխիթարյանը ոչ մի հարված չկատարեց դեպի դարպասը: Ի տարբերություն Մխիթարյանի՝ «Յունայթեդում» դարպասին շարունակ հարվածում է ձախ եզրում հանդես եկող Ռեշֆորդը: Նույնիսկ աննշան հնարավորության դեպքում այս ֆուտբոլիստն իր վրա է վերցնում խաղը: Շատերը Ռեշֆորդին մեղադրում են էգոիզմի մեջ, բայց կյանքը ցույց է տալիս, որ նման մոտեցումը տալիս է իր արդյունքը: Հիշենք Ռեշֆորդին նախորդ մրցաշրջանում: Այս ֆուտբոլիստը, իր վրա վերցնելով խաղը, շարունակ ձախողվում էր՝ զայրացնելով երկրպագուներին:

Այսօր Ռեշֆորդի անցումներն ու անհատական գործողությունները վճռում են հանդիպման ելքը: Իրականում դժվար է ասել՝ Ռեշֆորդը ստացե՞լ է Մոուրինյոյի, այսպես կոչված, «կանաչ լույսը», թե՞ ոչ, բայց այն, որ պորտուգալացի մասնագետը դեմ չէ երիտասարդ հարձակվողի նման խաղաոճին, կարծում ենք, պարզ է:

Ինչևէ, «Բենֆիկայի» հետ հանդիպումից հետո Մոուրինյոն հայտարարել է, որ երջանիկ է իր թիմի ցույց տված արդյունքի համար: «Չեմպիոնների լիգայում 4 անընդմեջ հաղթանակը, կարծում եմ, փայլուն արդյունք է, որի համար ավելի քան երջանիկ եմ: Բացի հաղթանակներից՝ մենք նաև պատկառելի գումարներ ենք վաստակել, չէ՞ որ Չեմպիոնների լիգայում յուրաքանչյուր հաղթանակը նաև փող է: Նշեմ, որ Լինգարդի վնասվածքը լուրջ չէ: Ինչ վերաբերում է Մարսիալի չիրացրած 11 մետրանոցին, ապա վերջին օրերին նա չէր վրիպում մարզման ժամանակ, իսկ այսօր անհաջող իրացրեց: Այնպես որ, երբեմն որոշումները լինում են ոչ ճիշտ»,- նշել է Մոուրինյոն:

Նշենք, որ չորս օր հետո Անգլիայի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում մրցելու է «Չելսիի» հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում