1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգությունը ահազանգն է, որ ՃՏՊ-ները դեռևս չեն ստացել համարժեք արձագանք. Արմեն Մուրադյան

Արմավիրի մարզում տեղի ունեցած ողբերգությունը ահազանգն է, որ ՃՏՊ-ները դեռևս 
չեն ստացել համարժեք արձագանք. Արմեն Մուրադյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի մարզում նոյեմբերի 3-ին տեղի ունեցած ողբերգությունը հերթական ահազանգն է առ այն, որ հանրային առողջության կարևորագույն հիմնախնդիրը՝ ճանապարհատրանսպորտային պատահարները, դեռևս չեն ստացել համարժեք արձագանք:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ ՝ այս մասին »Ֆեյսբուք»-ի  իր էջում գրառում է կատարել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2022թ. հունիսին հրապարակված վիճակագրական տվյալների համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարներն ամբողջ աշխարհում հանդիսանում են տարեկան 1,3 միլիոն մարդու մահվան պատճառ, ևս 20-50 միլիոն մարդ ստանում է ոչ մահացու վնասվածքներ, իսկ տուժածներից շատերն արդյունքում ձեռք են բերում տարբեր աստիճանի հաշմանդամություն:

Աշխարհում ճանապարհատրանսպորտային պատահարներից մահացության դեպքերի 93%-ը հանդիպում է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում, որտեղ բավարար չեն վերջինների նվազեցմանն ուղղված համալիր ծրագրերը: Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով առաջացած վնասվածքները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մահվան հիմնական պատճառն են»,-ասվում է գրառման մեջ:

Ըստ միջազգային տվյալների՝ երիտասարդ տղամարդիկ ավելի հաճախ են տուժում վթարներից, քան կանայք: Ճանապարհատրանսպորտային պատահարների բոլոր մահերի մոտ 3/4-ը (73%) տեղի է ունենում 25 տարեկանից ցածր երիտասարդ տղամարդկանց շրջանում: Համաձայն վերլուծության՝ երիտասարդ տղամարդիկ ճանապարհատրանսպորտային պատահարների զոհ են դառնում գրեթե 3 անգամ ավելի, քան երիտասարդ կանայք:

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն` վերջին հինգ տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն աճել է 30%-ով` 2021 թվականին կազմելով 4604: Վթարների առավելագույն ցուցանիշը գրանցվել է 2019 թվականին՝ 4799:

Հարկ է նշել, որ կայուն աճի միտում ունի պատահարների թիվը, որոնք գրանցվել են վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հետևանքով. դրանց թիվը կազմել է 3973՝ առավելագույն ցուցանիշը վերջին հինգ տարվա ընթացքում:

Վերոնշյալի հետ մեկտեղ էապես ավելացել է պատահարներից զոհվածների և վիրավորվածների թիվը: Այսպես, եթե 2017թ. եղել է 279 զոհ, ապա 2021թ.` արդեն 368 կամ 30%-ով ավելի, ընդ որում` զոհերի թիվը գերազանցել է նաև 2019թ. ցուցանիշը: Նույն ժամանակահատվածում ճանապարհատրանսպորտային պատահարներից վիրավորել է 6699 մարդ, որը 29%-ով գերազանցում է 2017թ. տվյալները:

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին գրանցվել է 1896 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով տուժել է 2820 քաղաքացի, այդ թվում` 138-ը` մահվան ելքով:

Երևանում, ինչպես նաև ՀՀ մարզերում, տեղի ունեցող պատահարների հետևանքով տուժած քաղաքացիներին բժշկական օգնություն և սպասարկում են ցուցաբերում նաև ԵՊԲՀ համալսարանական «Մուրացան» և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրները: «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը 2021թ. բուժօգնություն է ցուցաբերել ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժած 740 քաղաքացու, իսկ 2022թ. հունվար-հունիս ամիսներին՝ 358: «Մուրացան» հիվանդանոցային համալիրը նույն ժամանակահատվածում սպասարկել է համապատասխանաբար 22 (որից 17-ը` մինչև 18 տարեկան), 13 քաղաքացու (որից 10-ը` մինչև 18 տարեկան):

Ճանապարհատրանսպորտային պատահարների և դրա հետևանքով առաջացած մահացության ու հաշմանդամության շարունակվող հիմնախնդիրը պահանջում է նորարարական մոտեցումների կիրառում, որոնց հիմքում պետք է լինի մարդկանց կողմից խնդրի արդիականության գիտակցումը, որն էլ, իր հերթին, կնպաստի ինչպես անհատների, այնպես էլ պատասխանատուների վարքագծային փոփոխությանը:

Նոյեմբերի 3-ին ժամը 18.50-ի սահմաններում Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից դեպի Արմավիր քաղաք տանող ավտոճանապարհին միմյանց են բախվել 61-ամյա տղամարդու կողմից վարած երթուղային «Գազել» և 46-ամյա տղամարդու կողմից վարած «Զիլ» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով Արմավիրի բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել «Գազել» մակնիշի ավտոմեքենայի 8 ուղևոր, իսկ 4 ուղևոր մահացել է։ «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է: 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]