Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը

ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը մոռացել է հիշատակել Կարեն Կարապետյանի ու կառավարության ջանքերը

Պետեկամուտների կոմիտեն անցած շաբաթվա վերջին հաղորդագրություն էր տարածել, թե 2018թ. առաջին եռամսյակում 15 մլրդ 600 մլն դրամով առաջանցիկ ցուցանիշ է ապահովել՝ գերակատարելով բյուջեով նախատեսված կատարողականը: «2017թ. առաջին եռամսյակի համեմատ այս տարի արձանագրվել է 14 տոկոս հարկային և 14 տոկոս մաքսային եկամուտների աճ, որը թվային արտահայտությամբ կազմում է 28 մլրդ դրամ, ինչը կոմիտեի աշխատակիցների արդյունավետ աշխատանքի արդյունքն է: Ապահովված հարկային եկամուտների հաստատուն աճն ազդակ է հաղորդելու տնտեսությանը»,- աշխատանքային խորհրդակցության ընթացքում հայտարարել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:

Հարկ է նշել, որ առաջին եռամսյակն ավարտվել է, բայց ՊԵԿ-ը դեռ որևէ տվյալ չի հրապարակել անցած ամիսների հարկային հավաքագրումների վերաբերյալ: Մինչև անցած տարեվերջ այդ գերատեսչությունը յուրաքանչյուր ամսվա երկրորդ կեսին հրապարակում էր նախորդ ամսվա հարկային հավաքագրումների պատկերը յուրաքանչյուր հարկատեսակի գծով, որից հնարավոր էր հասկանալ, թե նախորդ ամսվա կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինչ փոփոխություն է գրանցվել: Այս տարի ՊԵԿ-ը դա չի արել հունվար և փետրվար ամիսների համար: Գուցե այլևս նման հրապարակում չի անի կամ դա կանի եռամսյակային կտրվածքով ու ընդամենը նման հայտարարության տեսքով: Չի բացառվում նաև, որ հունվար-փետրվար ամիսների հավաքագրումների պատկերն այնքան անմխիթար է եղել, որ որոշել են այն չհրապարակել և սպասել եռամսյակային ավելի բարվոք ցուցանիշների: Ամեն դեպքում ՊԵԿ-ից դեռ որևէ պարզաբանում չի տրվել այդ խնդրի վերաբերյալ, իսկ հարկային եկամուտների գերակատարման վերաբերյալ այդ գերատեսչությունը որևէ այլ հրապարակում չի արել, բացի Վ. Հարությունյանի վերը նշված հայտարարությունից:

Իսկ այս տարվա հունվար-փետրվար ամիսների հարկային հավաքագրումներից որոշակի ցուցանիշներ հրապարակել է Ազգային վիճակագրական ծառայությունը: ԱՎԾ-ին այդ տվյալները ՊԵԿ-ն է տրամադրել: Այդ տվյալների համաձայն, իսկապես, առաջին երկու ամիսների հավաքագրումներն այնքան էլ լավ բան չեն ասում մուտքերի ավելացման վերաբերյալ: Եվ ԱՎԾ վիճակագրության համաձայն հունվար փետրվար ամիսներին հավաքագրվել է 144,4 մլրդ դրամ հարկեր և տուրքեր անցած տարվա 164 մլրդ դրամի փոխարեն: Իհարկե, այս գումարի մեջ հաշվարկված չեն անցումային գերավճարները, որոնք կազմել են 53,8 մլրդ դրամ: Այս դեպքում նշենք նաև, որ 2018թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային օրենսգրքի համաձայն հարկեր և տուրքեր ցուցանիշում առանձնացվել է գերավճարի ցուցանիշը: Բայց չկա անցած տարվա առաջին երկու ամիսների նույն ցուցանիշը, որ հնարավոր լինել համեմատություն անել:

Իսկ ինչ վերաբերում է Վ. Հարությունյանի նշած՝ հարկային եկամուտների 15․6 մլրդ դրամի գերակատարմանը, ապա դա ունի իր օրենսդրական պատճառը: Բանն այն է, որ հունվարի 1-ից բարձրացել են բենզինի, հեղուկ գազի և խմիչքի ակցիզային հարկի ու եկամտահարկի դրույքաչափերը: Եվ ԱՎԾ տվյալների համաձայն՝ հունվար-փետրվար ամիսներին կրկնակի անգամ բարձրացել է այս հարկատեսակով հավաքագրումները՝ 10․5 մլրդ դրամից հասնելով 21 մլրդ դրամի: Մոտ 8 մլրդ դրամով էլ ավելացել է եկամտահարկի հավաքագրումը:

Փոխարենը շատ քիչ՝ մոտ 3․5 տոկոսով ավելացել է մաքսատուրքը, մյուս հարկատեսակների մասով բյուջետային մուտքերի ավելացումը նույնպես շատ չեն: Իսկ բնապահպանական վճարների դեպքում անգամ նվազում կա՝ 2017թ. հունվար-փետրվարի 5․3 մլրդ դրամի փոխարեն հավաքվել է 3․1 մլրդ դրամ:

Այսինքն՝ Վ. Հարությունյանի այն հայտարարությունը, թե հարկային հավաքագրումների աճը «կոմիտեի աշխատակիցների արդյունավետ աշխատանքի արդյունքն է», այնքան էլ այդպես չէ: Դա հիմնականում ակցիզային հարկի և եկամտահարկի դրույքաչափերի բարձրացման արդյունքն է: Հիշեցնենք, որ դեռևս աշնանը 2018թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ֆինանսների փոխնախարար Արթուր Ջանջուղազյանը հայտարարել էր, թե հարկային դրույքաչափերի փոփոխության արդյունքում ավելի քան 10 մլրդ դրամ հավելյալ մուտքեր են լինելու ակցիզային հարկից: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հաշվարկներով՝ այն ավելին է լինելու՝ մոտ 16 մլրդ դրամ: Իսկ եկամտահարկի դրույքաչափի բարձրացումը մոտ 20 մլրդ դրամի հավելյալ մուտքեր է ապահովելու: Այսինքն՝ անցած տարվա համեմատ այս տարվա բյուջեում նախատեսված հավելյալ 100 մլրդ դրամի 36 միլիարդը ապահովված է այդ երկու հարկերի դրույքաչափերի բարձրացումով: Նույնը վերաբերում է նաև ՊԵԿ նախագահի կողմից ներկայացված եռամսյակային հավաքագրումների աճին: Այսինքն՝ հարկերի բարձրացումից հավաքագրված գումարը դա պարզ մեխանիկական հաշվարկ է և ոչ վարչարարության՝ ստվերային շրջանառության կրճատման կամ տնտեսության աճի հետևանք:

Ի դեպ, ինչ վերաբերում է տնտեսական ակտիվության, ապա այն այս տարվա առաջին ժամանակահատվածում նույնպես տպավորիչ ցուցանիշ է ունեցել՝ 8․6 տոկոս աճ: Պետք է որ այն նույնպես դրական ազդեցություն ունենար հարկային հավաքագրումների վրա: Բայց ՊԵԿ նախագահն այդ մասին չի հիշել: Նա հարկերի հավաքագրման աճը վերագրել է միայն իր ղեկավարած գերատեսչությանը՝ իրեն ու իր ենթականերին: Իսկ կառավարության, նրա ղեկավար Կարեն Կարապետյանի ու իր ավագ գործընկերոջ ողջ ջանքերի, նրանց ներկայացրած տնտեսական աճի մասին չի ակնարկել, թե այդ գերակատարումը կարող է նաև այդ զարգացման շնորհիվ լինել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում