Thursday, 25 04 2024
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում

Վերաքննիչը պարզում է Լիճքի սպանության գործով դատավճռի սխալները

Դեկտեմբերի 15-ին Վերաքննիչ քրեական դատարանում երկամսյա ձգձգումից հետո շարունակվեց Լիճքի սպանության գործով նիստը: Վերաքննիչը, կողմերի բերած բողոքների շրջանակում շարունակեց պարզել Իրիցյան եղբայրներից մեկին սպանած, մյուսին էլ դաժանաբար ծեծած անձանց մեղմ պատիժ ստանալու հիմնավորվածությունը:

Դատարանը լսեց պաշտպանական և տուժող կողմի կարծիքները մեղադրողի՝ վերաքննիչ բողոքի կապակցությամբ, որով նա պահանջում է բեկանել, փոփոխել Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և խստացնել կամ կայացնել մեղադրական դատավճիռ 6 ամբաստանյալների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը՝ նախագահությամբ Յուրի Իսկոյանի, արդարացրել էր խուլիգանության մեջ մեղադրվող ամբաստանյալներից Գառնիկ Նիկողոսյանին, Էդուարդ և Էդգար Սրքոյաններին, 100․000-ական դրամ տուգանքի էր դատապարտել Արիստակես Բարսեղյանին և Աշոտ Ավետիսյանին՝ նրանց արարքը՝ զենքի գործադրմամբ խուլիգանությունը վերաորակելով՝ դիտավորությամբ առողջությանը թեթև վնասվածք հասցնելու հոդվածով:

Իսկ ապօրինի զենք կրելու, խուլիգանության և դիտավորյալ սպանության մեջ մեղադրվող Արմեն Գորոյանին դատարանն արդարացրել է խուլիգանության մասով, սպանությունը վերաորակել անհրաժեշտ պաշտպանության անցումով կատարված սպանության և այդ արարքի ու ապօրինի զենք կրելու համար դատապարտել ընդամենը 3 տարվա ազատազրկման:

Պաշտպանական կողմն այդ դատավճիռը համարում է օրինական, ուստի առարկեց դատախազի՝ վերաքննիչ բողոքի դեմ՝ նշելով, որ այն պետք է մերժել:

Սակայն նմանատիպ վերաքննիչ բողոք էր բերել նաև տուժող կողմը՝ պահանջելով խստացնել պատիժները կամ գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ Գեղարքունիքի դատարանը ճիշտ չի գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, ճիշտ չի վերլուծել ցուցմունքները, այդ թվում՝ ահուսարսափի ազդեցությամբ վկաների փոխած ցուցմունքները, որոնցով ջանք չեն խնայել հանցագործությունները թաքցնելու համար, և գործի հանգամանքները, ամբաստանյալների արարքները գնահատելիս, դատարանը հանգել է ոչ ճիշտ իրավական գնահատականի:

Օրինակ՝ դատարանը հաշվի չի առել, որ եղբորը ծեծելու մասին լուրն իմանալուց հետո, դեպքի վայր շտապած Արթուր Իրիցյանը որսորդական հրացանը վերցրել է ոչ թե ինչ-որ մեկին սպանելու, այլ՝ վախեցնելու համար: Վկաների ցուցմունքներ կան, որ հրազենային վնասվածք ստանալուց անմիջապես առաջ՝ Արթուր Իրիցյանը իր զենքը դրած է եղել զոհված ազատամարտիկների հուշարձանի պատի տակ և ձեռքով է հարվածել Աշոտ Ավետիսյանին, և իր մոտ այլ զենք՝ «Մակարով» ատրճանակ չի ունեցել, որ Արմեն Գորոյանն էլ վերցներ և անհրաժեշտ պաշտպանության նպատակով նրան սպաներ:

Ինչ վերաբերում է Նորայր Մարտոյանի՝ Արթուրի զենքից վիրավորվելուն, ապա վիրավորվածի ցուցմունքից էլ պարզ է, որ զենքի փողն ուղղված չի եղել նրա վրա, պարզապես Աշոտ Ավետիսյանին վախեցնելու և մեքենայից դուրս հանելու նպատակով դեպի ներքև արձակված կրակոցի պահին նա ոտքը դրել է գետնին՝ փորձելով դուրս գալ մեքենայից: Այդ պահին ու այդ պատճառով է նա վնասվածք ստացել:

Դատարանը չի վերլուծել նաև տուժող Արթուր Իրիցյանի հարազատների ցուցմունքները՝ սպանության հանգամանքների, դրդապատճառների մասին: Համարժեք չեն գնահատվել Արայիկ Իրիցյանին ծեծելու դրվագում կանխելու փորձ անողների վրա՝ Արիստակես Բարսեղյանի կողմից զենք պահելու հանգամանքը, ինչն ի վերջո հանգեցրել է ծեծվողի եղբոր սպանությանը:

Ըստ տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի՝ այդ և այլ հանգամանքների շուրջ դատարանը սխալ իրավական եզրահանգման է եկել՝ թույլ տալով նյութական և դատավարական իրավունքի խախտումներ: Ուստի դատավճիռը պետք է բեկանվի:

Սպանված և ծեծված Իրիցյանների մայրը՝ Արևիկ Իրիցյանը միացավ իր ներկայացուցչի բողոքին, մեղադրողը՝ դատախազ Ղազարյանը ևս կողմ էր բեկանմանը՝ չառարկելով նաև նոր քննության ուղարկելու մասով, թեև ըստ նրա՝ եղած ապացույցներով էլ կարելի է դատավճիռը խստացնել:

Մինչդեռ պաշտպանական կողմը խնդրեց դատարանից՝ մերժել երկու բողոքներն էլ: Որպես իրենց կարծիքի հիմնավորում նրանք մատնանշեցին Արթուր Իրիցյանի կողմից կրակոցներ արձակելը, զենքի կոթով Աշոտ Ավետիսյանին հարվածելը, ինչպես նաև ականատես և այլ վկաների հակասական ցուցմունքները, որոնք, ըստ Արմեն Գորոյանի պաշտպանի՝ որպես չփարատված կասկածներ պետք է մեկնաբանվեն հօգուտ ամբաստանյալի:

Գառնիկ Նիկողոսյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն ասաց, որ դեպքի պահին՝ սկզբից մինչև վերջ Արայիկի ծեծի դրվագին ականտես եղած նրա քեռու անչափահաս որդին՝ Միշա Խաչատրյանը փոխել է ցուցմունքները՝ հատկապես առերեսումների փուլից սկսած: Գառնիկ Նիկողոսյանն էլ հավելեց, որ վկան իր հետ առերեսման ժամանակ նշել է, որ քննիչի ճնշման տակ է գրել Գառնիկի կողմից Արայիկին հարվածելու մասին:

Սակայն տուժող կողմի փոխանցմամբ՝ ծառայության մեկնելու պատրաստվող վկան /նաև մյուս վկաները/ այնպիսի ճնշված, վախեցած վիճակում է եղել, որ դատարանում ցուցմունք տալիս դողացել է: Արայիկ Իրիցյանի՝ հանրապետությունից հեռանալը ևս ստեղծված վախի մթնոլորտով է պայմանավորված եղել:

Էդուարդ և Էդգար Սրքոյանների պաշտպանն ասաց, որ նրանց նկատմամբ խուլիգանության հոդվածը կիրառելի չէ, քանի որ վախի մթնոլորտ չի եղել, կենցաղային վեճ է եղել:

Աշոտ Ավետիսյանի պաշտպան Կարեն Քալանթարյանն ասաց, որ Արայիկ Իրիցյանի ցուցմունքը ասեկոսեների շարքից է և այն չպետք է դրվեր իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում:

Միաժամանակ իր բերած վերաքննիչ բողոքով Քալանաթարյանը դատարանից խնդրեց՝ ապացույցների շարքից հանել Արայիկ Իրիցյանի ցուցմունքները, քանի որ նրա՝ հանրապետությունից հեռանալու պատճառով իրենք չեն կարողացել հարցաքննել նրան: Նաև խնդրեց ճանաչել Աշոտ Ավետիսյանի անմեղությունը՝ և՛ խուլիգանության, և՛ դիտավորությամբ թեթև մարմնական վնասվածք հասցնելու մասով:

Այստեղ հետաքրքիր բանավեճ ծագեց դատարանի և պաշտպանի միջև: Դատավոր Մխիթար Պապոյանը հստակ պատասխան պահանջեց պաշտպանից՝ այդ ինչպես չեն կարողացել հարցաքննել տուժողին և ինչպես է եղել, որ նա հեռացել է հանրապետությունից: Պաշտպանն ասաց, որ նախաքննության ընթացքում հարցաքննել են Արայիկին, դատարանում թեև նույնպես հարցեր տվել են, ոչ ոք չի արգելել, որ հարցերը սպառվեն, սակայն վեճ է առաջացել կողմերի միջև, երբ իրենք ցանկացել են հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, հետո կրկին շարունակել հարցադրումները:

Դատավորը հարցրեց՝ այդ ո՞ր իրավական նորմով եք ընդմիջել հարցեր տալու փուլը և փորձել նախաքննական ցուցմունք հրապարակել, հետո շարունակել: Պատասխանի բացակայությունից հետո դատավորն ասաց՝ չկա այդպիսի նորմ:

Պաշտպանը կրկին փորձեց համոզել, որ իրենց հարցերն օդում կախված են մնացել: Դատավորն էլ նկատեց՝ հարցն այն է, թե՝ ո՞ւմ մեղքով՝ դատարա՞նն է սահմանափակել, թե՞ ձեր տակտիկական սխալն է եղել։

Պաշպանը փորձեց շարունակել, թե չի պատկերացնում այնպիսի իրավիճակ, որ չկարողանան վկային բերել դատարան:

Տուժող կողմն ասաց, որ Աշոտ Ավետիսյանի պաշտպանի բողոքը պետք է մերժվի: Մեղադրողը նույնպես նշեց, որ այն անհիմն է և պետք է մերժվի, քանի որ բոլոր պաշտպաններն էլ մանրամասն հարցաքննել են Արայիկ Իրիցյանին: Պետք է պարզել նաև, թե ինչ պայմաններ են եղել, որ տուժողը հեռացել է երկրից. գուցե գնացել է գումար աշխատելու… Դատախազը խորհուրդ տվեց պաշտպանին՝ դրա փոխարեն սկսել իր պաշտպանյալի՝ հանցագործության դեպքի վայրում գտնվելուց:

Դատական նիստը հետաձգվեց մինչև 2018թ. հունվարի 19-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում