Ֆուտբոլում մի բան նշանակություն ունի, արդյունքն է, այն գոհացուցիչ չէ. Գյուլբուդաղյանց. լրացված

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը դժգոհ է Ազգերի լիգայի խմբային փուլի վերջին 4 խաղերում իր թիմի արդյունքներից: Այս մասին նա նշեց այսօր՝ նոյեմբերի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մասնագետը խոսեց այդ հանդիպումներում ընտրանու ելույթների որակի ու իր որոշումների մասին:

- Ինչպե՞ս կամփոփեք այն 4 հանդիպումները, որոնց ընթացքում Դուք հավաքականի ղեկին էիք:

- Ընդհանուրի արդյունքներից, իհարկե, գոհ չենք, վերջնական արդյունքի մասին է խոսքը: Բայց եղան խաղեր, օրինակ՝ Մակեդոնիայի դեմ հանդիպումը, Ջիբրալթարի դեմ արտագնա հանդիպումը, գոհ ենք: Ճիշտ է՝ հարցեր առաջացան թե՛ Լիխտենշտեյնի, թե՛ Ջիբրալթարի դեմ խաղերի հետ կապված. 2-ական գոլ բաց թողեցինք դրսում: Ջիբրալթարի տնային ու արտագնա, Լիխտենշտեյնի դեմ արտագնա խաղերում մենք խաղում էինք առաջին համարով: Գնդակի վերահսկումը մոտ 70-30 էր: Այստեղ մի վտանգ կա, որ, եթե անընդհատ մրցակցի դարպասի մոտ ես լինում, պաշտպանությունում ազատ տարածություններ են լինում, եւ կարող ես հակագրոհներ բաց թողնել: Եվ իրոք, Ջիբրալթարի դրսի խաղում մենք 2 գոլերն էլ հակագրոհից բաց թողեցինք: Ընդհանուր առմամբ թիմային պաշտպանությունը մեզ մոտ կաղում էր: Հարձակման ժամանակ ավելի լավ էինք, քան թիմային պաշտպանությունում:

Եթե խոսենք Մակեդոնիայի խաղի մասին, որում հաղթեցինք 4:0, միակ հանդիպումն էր, որում գնդակին տիրելու առավելությունը Մակեդոնիայի կողմն էր, կարծեմ 58-42, բայց, եթե հիշում եք, Մակեդոնիան ունեցավ գոլային 2 պահ, որոնք այդքան էլ ռեալ չէին: Ջիբրալթարն ու Լիխտենշտեյնն ավելի ռեալ պահեր էին ունենում: Ընդհանուր թիմային պաշտպանությունը Մակեդոնիայի դեմ խաղում ավելի լավն էր:

Ընդհանուր առմամբ՝ խփեցինք 12 գոլ, բաց թողեցինք 5-ը: 12 գոլերից 4-ը խփեցինք ստանդարտներից: Մեր ընդհանուր մարտավարությունը, չխոսեմ տակտիկական դասավորությունից, որոշել էինք ավելի շատ եզրերով գրոհել, ձախ կողմից ավելի շատ կոմբինացիոն գրոհներ պետք է լինեին՝ Գեւորգ Ղազարյան, Գագիկ Դաղբաշյան, Հենրիխ Մխիթարյան, Ռումյան Հովսեփյան: Իսկ աջ կողմից պետք է օգտագործեինք Սարգիս Ադամյանի, Կամո Հովհաննիսյանի արագությունները, ֆուտբոլային տերմիններով ասած, «զաբիգանիներ» պետք է լինեին, ու այնտեղից պետք է ճիշտ փոխանցումներ լինեին: Մենք 5 գոլ հենց եզրերից խփեցինք, չնայած կենտրոնից էլ ենք խփել:

Ամեն դեպքում ֆուտբոլում մեկ բան նշանակություն ունի: Դա արդյունքն է: Արդյունքը գոհացուցիչ չէ:

- Դեկտեմբերի 2-ին Եվրո 2020-ի որակավորման փուլի վիճակահանությունն է: Ունե՞նք նախընտրելի եւ ոչ նախընտրելի մրցակիցներ, որոնց հետ կուզեինք կամ չէինք ուզի հանդիպել:

- Իհարկե կան, օրինակ, որ կուզեինք առաջին զամբյուղից... բայց այդ մասին չէի ցանկանա խոսել:

- Կառլեն Մկրտչյանի՝ կիսապաշտպանի փոխարեն հրավիրվեց պաշտպան, որն ունեցել է հենակետային կիսապաշտպանի դիրքում խաղալու պրակտիկա: Հաշվի առնելով Ձեր՝ սերնդափոխությանը զարկ տված գործը՝ այնուամենայնիվ, չէ՞ր կարելի հրավիրել, օրինակ, Վահագն Հայրապետյանին:

- Իհարկե կարելի էր, նույնիսկ կարելի էր հրավիրել Հովհաննես Հարությունյանի, որը մեր հայկական ֆուտբոլի ապագաներից է: Նա իրոք մեր ընդլայնված կազմի մեջ կար: Ուզում էինք հրավիրել, բայց մենք խաղալու էինք Լիխտենշտեյնի ու Ջիբրալթարի դեմ, որտեղ ավելի շատ քանդելու էինք, այլ կառուցողական գործողություններ էին պետք, իսկ այդտեղ մեր Լեւոն Հայրապետյանը վերջին փոխանցումներն ավելի լավ կաներ: Վահագն Հայրապետյանն իրոք շատ է առաջադիմել այս տարի, եթե այսպես շարունակի, կհրավիրվի, բայց նա ավելի շատ քանդող ֆուտբոլիստ է, այդ պատճառով:

- Պաշտպանությունում հաճախ կոպիտ սխալներ են լինում, որոնք հանգեցնում են գոլի: Ի՞նչ աշխատանք պետք է տարվի այդ ուղղությամբ:

- Կոպիտ սխալների մասին ասեմ, որ անհատական սխալներ են, որոնք ուշադրության հետ են կապված: Անպայման պետք է ամեն մեկն իր վրա աշխատի, որ թույլ չտա այդ կոպիտ սխալները: Դրանց ասում ենք նվիրատվություն: Տեսեք՝ Շվեյցարիա-Բելգիա հանդիպման ժամանակ, Շվեյցարիայի պաշտպանը հենց տուգանայինում նվիրատվություն արեց, Բելգիայի հարձակվողը գոլ խփեց: Նման բաներ լինում են ֆուտբոլում:

- Հավաքական էր հրավիրվել Ալիկ Առաքելյանը, բայց այն խաղում, երբ նրա՝ խաղադաշտ դուրս գալը դիտարկվում էր, օրինակ, նույն Ջիբրալթարի դեմ արտագնա խաղում, երբ հաշիվը արդեն վաղուց պարզ էր, նա դուրս չեկավ խաղադաշտ, իսկ Լիխտենշտեյնում ընդամենը մի քանի րոպե խաղաց: Ո՞րն էր պատճառը: Եվ դարպասապահ Հենրի Ավագյանի մասին, ինչո՞ւմն էր կայանում փորձարկումը:

- Լիխտենշտեյնի հանդիպումը վերջինն էր, դրանից հետո չէինք կարող փորձարկել: Երիտասարդներին փորձարկելն ինքնանպատակ չպետք է լինի, պետք է նա իսկապես հասունացած լինի: Ավագյանը երիտասարդականի վերջին 3 խաղերում, որոնցում ես եմ եղել գլխավոր մարզիչը, խաղացել է շատ բարձր մակարդակով: Դրա համար արժանացել էր նրան, որ փորձարկեինք: Ինչ վերաբերում է Առաքելյանին, ապա լրիվ համաձայն եմ, որ պետք է Լիխտենշտեյնի դեմ խաղում ավելի շուտ փոխարինման մտցնեի, ուղղակի անընդհատ պահեր էին լինում իրար հետեւից, ու անընդհատ սպասում էին, որ գոլ ենք խփելու: Դա իմ սխալներից մեկն է, որ Լիխտենշտեյնի դեմ խաղում ավելի շուտ խաղադաշտ դուրս չբերեցի: Ջիբրալթարի դեմ հանդիպման ընթացքում էլ պետք է խաղացնեի:

- Նոր մրցաշար է սպասում: Ի՞նչ արդյունք կարող ենք ակնկալել եւ արդյո՞ք իրականանալի կլինի վերջապես ուղեգիր ձեռք բերելը:

- Մենք հիմա ո՞ր լիգայում էինք: D-ում էինք: Պատահակա՞ն էինք այնտեղ հայտնվել: Ո՛չ: Եկել հասել էինք այն մակարդակի, որ այդ խմբի մեջ պետք է լինեինք: Այո՛, այդ խմբի մեջ ֆավորիտներ էինք, մենք եւ Մակեդոնիան: Պետք է արագ հասկանանք՝ որտեղ է մեր ֆուտբոլը եւ ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որ արագ ազգային հավաքականի համար ազգային հավաքականի համար, բայց ամենակարեւորը՝ ինչպես անենք, որ մեր պոտենցիալը, որ իսկապես մեր ազգն ունի... ինչպես անենք, որ մի ծրագիր գրվի, համակարգ ստեղծենք, որ կարողանանք ավելի ուժեղ ֆուտբոլիստներ պատրաստել: Որքա~ն ուժեղ կլինի հավաքականը, եթե 2 Յուրա Մովսիսյան, 2 Հենրիխ Մխիթարյան, 2 Գեւորգ Ղազարյան ունենանք: Ձեր հարցին պատասխանելով ասեմ, որ վիճակահանությունից հետո կերեւա: Պետք է ամեն ինչ անենք: Հիմա բանակցություններ է վարում ֆուտբոլի ֆեդերացիան Մարաշլյանի հետ կապված: Շատ մեծ ներուժ է, եթե կարողանանք բերել նրան: Տա Աստված՝ Յուրա Մովսիսյանը Եվրոպայում թիմ գտնի, որովհետեւ հավաքական գալիս 2 օր չի քնում (խմբ. ԱՄՆ-ում է խաղում): Կարողանանք Էդգար Բաբայանին, բոլորին համախմբել, երիտասարդներն էլ՝ Պետրոս Ավետիսյանն է, Էրիկ Վարդանյանն է, Ալիկ Առաքելյանն է կարողանան իրենց թիմերում ավելի լավ խաղալ, որպեսզի ավելի մարտունակ հավաքական ունենալ:

- Ինչպե՞ս եք գնահատում Ալեքսանդր Կարապետյանի խաղը, եւ հետագայում նա օգտակար կլինի՞ հավաքականի համար:

-Նախ ասեմ, որ նա մարզումների ժամանակ էլ, ինչպես տեսաք խաղերի ընթացքում, նույն կերպ մարզումների ժամանակ ագրեսիվ է, անընդհատ միտված դարպասին, շատ լավ տպավորություն թողեց: Բայց ֆուտբոլում կա հենց հիմա, եթե այսպես շարունակվեց, եթե այսպես գոլեր խփեց իր առաջնությունում, անպայման կհրավիրվի:

- Մինչեւ առաջիկա ցիկլի մեկնարկը դեռ ժամանակ կա: Ի՞նչ ծրագրեր ունեք:

- Դեկտեմբերի 2-ին կլինի Եվրո 2020-ի ընտրական փուլի վիճակահանությունը, ըստ դրա՝ կիմանանք, որովհետեւ այստեղ կարող ենք ընկնել 5 կամ 6-հոգանոց խումբ: Եթե 5-հոգանոց խումբ ընկնենք, մարտին կկարողանանք ստուգողական մի 2 խաղ անցկացնել: Եթե չէ, արդեն ստուգողական խաղ անցկացնելու ժամանակ գրեթե չի մնում:

- Այս տարի շատ է խոսվում, որ ՀՀ Բարձրագույն խմբի առաջնությունն ավելի հետաքրքիր է դարձել: Ըստ Ձեզ՝ ֆուտբոլի մակարդա՞կն էլ է բարձրացել, թե՞ միայն թիմերի քանակն է ավելացել:

- Անշուշտ բարձրացել է, բայց, որ ասենք, որ սա մեզ գոհացնում է, ո՛չ: Երեկ 2 հանդիպում նայեցինք, 2-ում էլ շատ քիչ էին հայ ֆուտբոլիստները: Ոչ թե բողոքում եմ ակումբների, այլ ես՝ որպես ազգային հավաքականի մարզիչ, կուզենայի, որ տեղացի ֆուտբոլիստներն ավելի շատ ներգրավված լինեին, բայց ոչ թե արհեստականորեն, այլ իսկապես արժանի լինեին:

- Ազգային հավաքականի փոխարինողներ են պետք: Այդ առումով ի՞նչ կասեք մեր 19 տարեկանների հավաքականի վերջին մրցելույթների ու կրած պարտությունների մասին:

- 19 տարեկանների հավաքականի պարտություններն իրոք լավ չէր, բայց նայեք՝ ում հետ էինք խաղում մենք: Խաղում էինք ամենահզոր հավաքականների դեմ: Արդարացնելու համար չեմ ասում: 19 տարեկանների հավաքականում էլ կան 1, 2, 3 ֆուտբոլիստներ, որոնք իրոք կարող են համալրել երիտասարդական հավաքականը, եթե ճիշտ մոտեցում ցուցաբերեն գործին:

- Ի՞նչ կասեք ֆիզպատրաստության նոր մարզչի՝ Խավիեր Մինյանոյի մասին: Ի՞նչ է նա բերել թիմ:

- Ընդհանրապես մեր հայկական ֆուտբոլը, ինձ թվում է, կարիք ունի այդ մակարդակի մարդկանց հետ շփվելու: Նրանք պետք է գան իրենց մշակույթը, հաղթողի իրենց հոգեբանությունը բերեն մեզ մոտ, որ մենք նրանցից բան վերցնենք: Նա միայն ֆիզպատրաստության մարզիչ չէ: Լսում եմ, որ ասում են 3-4 օրում ինչ կարող է տալ: Աշխարհի բոլոր հզոր հավաքականները ունեն ֆիզպատրաստության մարզիչ: Ֆիզպատրաստության մարզիչը նաեւ գլխավոր մարզչի առաջին խորհրդականն է, նաեւ հոգեբան է: Մարդկային գործոնը պետք է միշտ հաշվի առնել, նա զրուցում է, խոսում է, կարողանում է տրամադրել, միայն վազելով, ուժայինով չէ: Նա իրոք բարձրակարգ մարզիչ է, նրա օգուտը մենք հայկական ֆուտբոլի համար դեռ կտեսնենք: Ոչ միայն նա. ես գիտեմ՝ մեր ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում աշխարհի լավագույն սպորտային տնօրեններից մեկի հետ, եւ տա Աստված, ստացվի որ գա: Սպորտային տնօրենը, գիտեք, որ պատասխան է տալիս մանկապատանեկան ֆուտբոլի, մարզչական կրթական համակարգի, ընդհանրապես ֆուտբոլ խաղի մակարդակը բարձրացնելու համար: Նախկինում, բացի Վարդան Մինասյանից, որը իրոք մեծ ծրագրեր էր բերել, որ անում էինք, մենք սպորտային տնօրեններ քիչ ենք ունեցել: Իսկ դա շատ կարեւոր է, թե ովքեր պետք է մարզեն, ինչ համակարգ պետք է լինի, բոլորս մի համակարգի մեջ պետք է լինենք:

- Ի՞նչ կասեք Արթուր Քարտաշյանի խաղի մասին: Վերջապես նորամուտը նշեց, դարձավ գոլի հեղինակ, բայց ավելի կարեւոր են նրա գործողությունները պաշտպանությունում:

– Հաշվի առնելով, որ առաջին խաղն էր, հաշվի առնելով, որ գոլ խփեց՝ կասեմ լավ, բայց նա 2 սխալ արեց, ինքն էլ է հասկացել: Դա, իմ կարծիքով, անփորձության եւ մի քիչ լարվածության պատճառով էր: Վստահ եմ, որ քանի գնա, ավելի կհասունանա: Վստահ եմ՝ դա շուտ կլինի, նա իրոք արժանի կլինի մեր ազգային հավաքականին:

- Վերջերս ՀՀ հավաքականի մասին խոսելիս շատ է նշվում, որ անհրաժեշտ է սերնդափոխություն: Ինչպե՞ս եք Դուք դա պատկերացնում:

- Դա չպետք է արհեստական լինի, միայն որովհետեւ սերնդափոխություն ենք ուզում: Պետք է այդ սերունդն իսկապես արժանի լինի, հասունանա: Կոնկրետ անուններով խոսեմ, վստահ եմ չեմ վնասի, որովհետեւ լավ եմ ճանաչում: Օրինակ, Պետրոս Ավետիսյանը երիտասարդական հավաքականում իր խաղով, Հայաստանի առաջնությունում իր խաղով ապացուցեց, որ ազգային հավաքականի հիմնական կազմին շատ մոտ է: Մեր ծրագրերի մեջ կար, որ Ջիբրալթարի դեմ խաղում նա հիմնական կազմում պետք է լիներ, քանի որ Մարկոս Պիզելին վնասվածք էր ստացել, բայց չգիտես՝ ինչու, Պետրոսն էլ է հաճախ վնասվածքներ ստանում: Սա պետք է բնականոն ընթացք լինի: Մենք ունենք Վահան Բիչախչյան, ունենք Հովհաննես Հարությունյան, ունենք Ալիկ Առաքելյան, Արթուր Քարտաշյան... ունենք ֆուտբոլիստներ: Լավ ֆուտբոլային որակները դեռ քիչ են: Կարեւոր է՝ ինչ մոտեցում են նրանք ցույց տալիս իրենց գործին: Ամեն ինչը պետք է դնենք մի կողմ, սա է ուրիշ ճանապարհ չկա, որ արժանի լինեն ՀՀ հավաքականին:

- Ինչպես նշեցիք, որոշ ակումբներում շատ քիչ են հայ ֆուտբոլիստները: Վերջերս հաճախ է խոսվում թիմերում լեգեոներների քանակի սահմանափակում մտցնելու մասին: Ի՞նչ կարծիքի եք, արդյո՞ք դա կնպաստի հայ ֆուտբոլիստների աճին:

- Այո՛, ես կուզենամ այսօրվանից լեգեոներների թիվը հասցնենք 3-ի, բայց դա օգուտ չի բերելու հայկական ֆուտբոլին: Մեր նորաստեղծ «Լոռին», որը լավ ֆուտբոլ է ցուցադրում: Օրինակ, հենց Պետրոս Ավետիսյանը, խաղալով «Լոռիի» դեմ ուժեղանում է, որովհետեւ ուժեղ ֆուտբոլիստների դեմ է խաղում: «Լոռին» մանկապատանեկան դպրոցները չունի, որ կարողանա հայ ֆուտբոլիստներ բերել: Տեսեք՝ ինչ է ստացվում. «Փյունիկը», «Բանանցը» եւ «Ակադեմիան» ունեն իրենց պատանի ֆուտբոլիստները: Լավագույններին վերցնում են, մնացածին տալիս են՝ ով որտեղ կարող է խաղալ, մի քիչ թույլների տալիս են մյուս ակումբներին: Նրանք էլ համաձայն չեն, ուզում են մեծ արդյունքների հասնել: Ի՞նչ են անում: Լեգեոներներ են բերում: Իմ ցանկությունն է, որ մենք թիմեր չբացենք, բացենք ակումբներ, որոնք կունենա իրենց ֆուտբոլային ենթակառուցվածքները, կունենան մանկապատանեկան դպրոցները եւ ակադեմիաները, կբերեն լավ մարզիչներ, կարեւոր չէ՝ դրսից, թե ներսից, որպեսզի այդ երեխաների լավ պատրաստեն, որպեսզի նրանք համալրեն 17, 19 տարեկանների, երիտասարդական հավաքականները, ու անշուշտ նրանք կխաղան իրենց թիմերում: Նոր այդ ժամանակ կկարողանանք խոսել լիմիտի մասին: Բայց ինչ-որ բան պետք է արվի, այսպես էլ չի լինի արդեն:

- Ի՞նչն է պատճառը, որ գոլ ընդունելուց հետո չենք կարողանում շուտ ուշքի գալ: Նաեւ այսպիսի մի հարց ֆիզպատրաստության մարզչի հետ կապված: Հավաքականի նախկին մարզիչ Բեռնար Շալանդն ասում էր, որ հավաքականը խաղում էր 75 րոպե, հետո անկում էր նկատվում: Կարող է ֆիզպատրաստության մարզիչը լրացնել այդ բացը:

- Իմ կարծիքով՝ այո՛, հենց դրա համար էլ հրավիրված է: Ինչ վերաբերում է կամային հատկանիշների մասին հարցին, եթե խոսում ենք մեզնից կարգով ցածր թիմերի մասին, շատ դժվար է լինում, երբ առաջինը մենք չենք գոլ խփում, որովհետեւ փակվում են: Հիշո՞ւմ եք՝ 2 օր առաջ «Ատլետիկո»-«Բարսելոնա» խաղի ժամանակ որքան էր դժվարացել: Այդ ժամանակ պետք է ունենաս Լիոնել Մեսսի կամ մեր մակարդակի համար Արաս Օզբիլիս, որ կարողանա եզրերում անհատական անցումներով առավելություն ստեղծի, որպեսզի կարողանանք գոլ խփել: Ջիբրալթարի դեմ հանդիպումից հետո ես ասացի, որ ինձ շատ դուր եկավ, թե գոլից հետո թիմն ինչպես արձագանքեց: Իրոք մեծ ցանկություն, մեծ ճնշում տեսա, որը բերեց մեր ուզած արդյունքին:

- Ո՞րն է գլխավոր խնդրը, որ մեր ֆուտբոլիստներն առաջընթաց չեն ունենում:

- Աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը հասել է Պորտուգալիա, կան անհատ ֆուտբոլիստներ, ուղղակի հետեւից եկողների աճը կանգնել է: Վստահ եմ, որ ունենք ֆուտբոլային լավ որակներով օժտված պատանիներ: Եթե բոլոր պայմանները ստեղծենք՝ ոչ միայն դաշտն ու գնդակը, մարզիչներս էլ՝ մենք, համապատասխանենք միջազգային չափանիշներին, մեր երեխաների մոտ աճն ավելի արագ կլինի:

Տպել
2156 դիտում

Թուրքիայի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների ձեռք բերած համաձայնությունը

Վերին Ծաղկավանի անտառում շունը ընկել է մոտ 15 մ խորության ձորը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին են հանձնվել Սողոմոն Թեհլիրյանին առնչվող բացառիկ ընտանեկան մասունքներ

Չհանդիպելու պլաններ չունենք․ Փաշինյանը՝ ՌԴ նախագահի հետ հանդիպման հավանականության մասին

Հասանովը խորհրդակցություն է հրավիրել և հանձնարարել Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատումն արդյունավետ իրականացնել

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Լոռու մարզի նախաձեռնող խմբի նիստ․ վարչապետը ելույթ է ունեցել

ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ «BMW» է այրվել

Վարչապետը երկրորդ անգամ այցելել է Վանաձորի N 27 և N 23 հիմնական դպրոցների մարզադահլիճներ (տեսանյութ)

37-ամյա կինը շենքում գտնվող տղային իր փոխանցելիս ընկել է հորը

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ կարճատև անձրևներ կլինեն, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Պատրաստվում ենք դե յուրե արձանագրել Արծվաշեն էքսկլավի, իրենց տեսակետից անկլավի՝ ՀՀ-ի մաս լինելը․ վարչապետ

Որպես անհետ կորած որոնվող 56-ամյա տղամարդը հայտնաբերվել է Ջրվեժի ձորում. մարմինը եղել է կենդանիների կողմից հոշոտված

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան