Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարտի 1-ի գործի ընթացքն անհասկանալի է. Աղասի Ենոքյան (տեսանյութ)

Քաղաքականություն
axas

«Նիկոլ Փաշինյան-Ալիև հանդիպումը տարօրինակ է, քանի որ տեղի չի ունենում Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափով»,- ասում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։

«Երբ ունենք ձեռքբերումներ, եւ դրանք չեն նշվում, ապա դա մտահոգիչ է, երբ ասում են, թե հանդիպմանը չեն քննարկել Արցախի հարցը, եթե չեն քննարկել, ապա ինչ են խոսել, սա եւս մտահոգիչ է»։ Ըստ քաղաքագետի՝ մեր դիվանագիտության որակը կտրուկ ընկել է։ Աղասի Ենոքյանը չի ընդունում այն կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը տանում է Լեւոն ՏերՊետրոսյանի վարած քաղաքական գիծը Ղարաբաղի հարցում։

Քաղաքագետը չի նկատում, որ Արցախը դարձել է բանակցային կողմ։ «Ադրբեջանի համար սա ձեռնտու չէ, նույնիսկ համանախագահները այս հարցում ոչինչ չեն անում։ Արցախին բանակցային կողմ դարձնելը կա՛մ իշխանության բարի ցանկությունն է, կա՛մ հարցը հետաձգելու տարբերակ»։ Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքներին անդրադառնալով՝ քաղաքագետն ասում է. «Այս հացադուլը փոխանակ դառնար առիթ նրա ձայնը լսելի դարձնելու, այլ հակառակը եղավ՝ կորավ գնաց»։

Արդարադատության նախարարությունը եւս պատասխանատու է նրա մահվան համար։

Մարտի մեկի գործի քննության այսպիսի ընթացքը Աղասի Ենոքյանի համար անհասնակալի է։ «Ասենք, Ռոբերտ Քոչարյանին նստացրին, մարտի մեկի զոհերի հարազատները իմանալու՞ են թե, ովքեր են սպանել իրենց հարազատներին։ Հանրությունը պահանջում է սպանությունների բացահայտումը»։ Աղասի Ենոքյանը դժվարացավ ասել՝ արդյոք Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ, թե ոչ։