Tuesday, 23 04 2024
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք
Մենք գիտենք այդ կարմիր գիծը․ վարչապետն ու նախագահը հանդիպել են
Մեքենայով հարվածել է համագյուղացու մեքենային, վիճել են և դանակահարել

ԲՀԿ-ՀՅԴ հանդիպումը որոշակի ինտրիգներ է պարունակում. եթե օրվա իշխանությունը չդրդի՝ ԲՀԿ-ն նրան չի հակադրվի

Հունիսի 17-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավարության հետ տեղի է ունեցել միջկուսակցական հանդիպում:

ՀՅԴ գրասենյակից հայտնում են, որ քննարկվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես անդրադարձ է կատարվել ներքաղաքական և արտաքին քաղաքական ներկայիս իրավիճակին ու ընթացիկ զարգացումներին: Կողմերը ծանոթացել են քաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ երկուստեք առկա դիրքորոշումներին:

Կուսակցության տարածած հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շարունակում է քաղաքական խորհրդակցությունների շարքը հանրային հետաքրքրություն ներկայացնող և երկրի հասարակական ու քաղաքական կյանքի համար կարևոր հարցերի համատեքստում:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց՝ ԲՀԿ-ն ռեսուրսային կուսակցություն է՝ թե՛ ֆինանսական, թե մարդկանց և թե՛ կառույցների առումով. «ԲՀԿ-ի այսօրվա կարգավիճակը, որը ֆորմալ առումով ընդդիմություն է, այնուամենայնիվ, զուսպ ընդդիմություն է։ Շատ շատերը կուզենային, որ ԲՀԿ-ն ավելի ազատ լողար, ու նրանք ԲՀԿ-ին իրենց կողմը քաշեին ու մի թիմով հանդես գային։ Դաշնակցությունը իր քաղաքական կոնսուլտացիաները հենց այս պատճառներից ելնելով էլ ԲՀԿ-ից սկսեց, բայց ես նաև չեմ կարծում, որ այս հանդիպման ընթացքում ինչ-որ ցնցող որոշումներ են ընդունվել»։

Հակոբյանը կարծում է, որ այս հանդիպման ընթացքում կողմերը պարզապես շոշափել են իրար. «Եվ, նախ և առաջ, հենց Դաշնակցությունը ուզում է տեսնել ԲՀԿ-ի հնարավոր գործողությունների մարժան, որտեղ են այն կարմիր գծերը, որից հետո ԲՀԿ-ն վարքագիծ կարող է փոխել։ Ի վերջո` երկուսի համար էլ շատ կարևոր էր քաղաքական դաշտում միկրոիրավիճակ ստեղծել, որպեսզի ցույց տան նոր ռեսուրսներ՝ մեկի համար բանակցային նոր ռեսուրս, ցույց տա, որ հնարավոր դաշնակիցներ կարող է ունենալ քաղաքական տորգերի համար, մյուսի համար՝ իր ռեսուրսներն ավելացնելու հնարավորություն է կամ առնվազն PR։ Սա առաջին հանդիպումն էր և ես կարծում եմ, որ առաջիկայում մենք որոշակի պարբերականությամբ կլսենք Դաշնակցության և այլ ուժերի հանդիպման մասին»։

Քաղտեխնոլոգը միևնույն ժամանակ շեշտեց՝ այս հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ, որպես այդպիսին, հազիվ թե եղած լինեն. «Լավագույն դեպքում, կոնսուլտացիաները շարունակելու պայմանավորվածություն է եղել»։

Իսկ արդյոք ԲՀԿ-ին ձեռնտու կլինի այս փուլում հակադրվել գործող իշխանություններին, հարցին ի պատասխան մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ ԲՀԿ-ն այս պահի դրությամբ նման մտադրություն չունի, եթե, իհարկե, օրվա իշխանությունը չդրդի նման քայլի՝ տարբեր մեթոդներով ու քայլերով։ Ըստ իս՝ ԲՀԿ-ն նման պլաններ չունի, եթե քաղաքական տրամաբանությունից ենք դուրս գալիս, ապա այս պահին վարչապետ Փաշինյանն էլ պետք է, որ շատ ռադիկալ տրամադրություններ չունենա ԲՀԿ-ի նկատմամբ, որովհետև, այնուամենայնիվ, ԲՀԿ-ի նման ռեսուրսային կառույցին ավելի ձեռք է տալիս մոտ պահել, քան թողնել ազատ լողա ու քեզ հակառակորդ դառնա»։

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով հանդիպմանը, նշեց. «Հայաստանում քաղաքական գործընթացները բավականին ակտիվ են զարգանում, և քաղաքական ուժերը, որոնք դուրս են մնացել խորհրդարանից, փորձում են համագործակցության եզրեր գտնել այն քաղաքական ուժերի հետ, որոնք գտնվում են խորհրդարանում։ Ընդհանուր առմամբ պետք է նշել, որ Աբովյանում տեղի ունեցած ընտրություններից հետո, ես որքան նկատում եմ, քաղաքական ուժերը բավականին ակտիվացել են և հենց այս կոնտեքստում էլ ես տեսնում եմ ՀՅԴ և ԲՀԿ ներկայացուցիչների հանդիպումը»։

Այն հանգամանքը, որ ՀՅԴ-ն վերջին շրջանում բացահայտ սուր ընդդիմություն է ներկայանում՝ ինտրիգներ է մտցնում այս հանդիպման մեջ. «ԲՀԿ և ՀՅԴ հանդիպումն այս կոնտեքստում հետաքրքիր է ստացվում։ Հաշվի առնենք, որ ԲՀԿ-ն շատ զգույշ է այլ ուժերի հետ համագործակցության առումով։ Հստակ պետք է նշել նաև, որ երկու կուսակցությունների միջև կա նաև գաղափարախոսական տարբերություն»։

Գագիկ Համբարյանի դիտարկմամբ՝ այս փուլում ԲՀԿ-ն կտրուկ շրջադարձ կկատարի իր վարած քաղաքականության մեջ. «Բայց նաև չի էլ բացառվում, որ Հայաստանում տեղի ունեցող ակտիվ գործընթացների համատեքստում ԲՀԿ-ն կարող է փոխել իր համագործակցության ֆորմատը ու համագործակցի ոչ միայն ՀՅԴ-ի, այլ նաև այլ ուժերի հետ։ Նորից եմ կրկնում՝ այս փուլում քաղաքական գործընթացները բավականին ակտիվ են զարգանում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում