Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դիվերսիա Հայաստանի և Արցախի դեմ. Նիկոլ Փաշինյանի կարևոր հորդորը

Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել կառավարության անդամներին, որպեսզի նրանք զբաղվեն իրենց աշխատանքով, ոչ թե Հայաստանի վարչապետի խոսքերը մեկնաբանելով. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել է Գեղարքունիքում նախընտրական հանդիպմանը՝ անդրադառնալով վերջին օրերին Արցախի իշխանության տարբեր պաշտոնյաների հայտարարություններին, որոնք վերաբերել են հայաստանյան ընտրարշավին և մասնավորապես դրա ընթացքում Նիկոլ Փաշինյանի կամ այլ «Իմ քայլականների» արած արտահայտություններին, մասնավորապես, օրինակ, Սասուն Միքայելյանի հայտնի ձևակերպմանը:

Փաշինյանը փաստորեն չափազանց կոշտ է արձագանքել հայտարարություններին և հայտարարել, որ ընտրություններից հետո այդ թեմայով կխոսի Բակո Սահակյանի հետ: Արդյոք այդ կոշտ արձագանքը վկայո՞ւմ է, որ վարչապետ Փաշինյանը այդ հայտարարությունների ներքո տեսնում է որևէ, այսպես ասած, ձեռք, որն ուղղորդում է և զբաղված է Հայաստան-Արցախ հակադրություն հրահրելով, Արցախի իշխանության մեջ իր կապերն օգտագործում է իրավիճակը անհարկի լարելու համար: Համենայնդեպս՝ Փաշինյանի կոշտ արձագանքը վկայում է դրա մասին:

Ընդհանրապես, այդ իմաստով թավշյա հեղափոխության սկզբից ևեթ առկա է բավականին նուրբ մի ջիղ, որն Արցախից պարբերաբար ստանում է այնպիսի դրսևորումներ, որոնք Հայաստանում առաջացնում են որոշակի նյարդային արձագանք, ընդ որում՝ ոչ միայն իշխանության, այլև հանրության շրջանում: Բակո Սահակյանն ինքը բավականին զուսպ և համարժեք է պահել իրեն ամբողջ ընթացքում, սակայն նույնը հնարավոր չէ ասել մարդկանց մասին, որոնք գտնվում են նրա ենթակայության ներքո: Դրանք պարբերաբար, տարբեր քաղաքական ու տեղեկատվական առիթներով, բացահայտ կամ վատ քողարկված անուղղակիությամբ փորձել են որոշակի տորպեդահարում իրականացնել Հայաստանում տեղի ունեցող գործընթացի հանդեպ: Եվ դա այն պարագայում, երբ թավշյա հեղափոխությունը և դրա առաջնորդը Արցախի և Արցախի իշխանության հանդեպ թույլ չի տվել որևէ անզուսպ և վտանգավոր քայլ, իսկ արցախյան հանրության մեջ առկա գուցե միանգամայն բնական կասկածների և մտահոգությունների կապակցությամբ, որոնք փորձել են, ի դեպ, շահարկել նաև հենց թե՛ արցախյան իշխանության, թե՛ Հայաստանի նախկին իշխանության շրջանակներ, Նիկոլ Փաշինյանը տվել է միանգամայն սպառիչ բացատրություն ու պատասխան:

Ավելին, վարչապետի ընտրությունից հետո՝ հաջորդ օրն իսկ նա մեկնել է Արցախ՝ Հաղթանակի տոնի առիթով, արել կարևոր քաղաքական հայտարարություններ, և միաժամանակ այցի ձևաչափն ինքնին եղել է աննախադեպ և կազմակերպվել է այնպիսի արարողակարգով, որը Արցախի սուբյեկտության հանդեպ Հայաստանի իշխանության պետական հարգանքի և վերաբերմունքի ընդգծված և բացառիկ դրսևորում էր՝ ի տարբերություն, օրինակ, նախորդ իշխանության առաջին դեմքերի այցերի, որոնք կատարվում էին վերադասության սկզբունքով:

Ահա այդ ամենի դիմաց թավշյա հեղափոխությունն ու նրա առաջնորդը ստանում են պարբերական ծակոցներ կամ խայթոցներ Արցախի իշխանության որոշ ներկայացուցիչներից, և բնականաբար հարց է ծագում՝ Բակո Սահակյանը տիրապետո՞ւմ է իրավիճակին, մի ձեռքով ողջունում է Փաշինյանին և ստանում պատասխան աջակցությունը, մյուսով հարվածո՞ւմ թիկունքից, թե՞ Բակո Սահակյանն այլևս նախագահ է միայն ֆորմալ, իսկ Արցախի իշխանության առանձին դեմքեր ենթակա են այլ խմբերի, որ ներկայացնում են նախորդ իշխող համակարգի այս կամ այն շրջանակը:

Համենայնդեպս, ակնառու է, որ իրավիճակն ունի հստակ պարզաբանման կարիք, և Նիկոլ Փաշինյանը անում է առերևույթ կոշտ, սակայն միաժամանակ առկա խնդրի լրջության համատեքստում շատ կարևոր հորդոր, որպեսզի Արցախի իշխանության ներսում հայաստանյան նախկին համակարգի որոշ շրջանակներ չզբաղվեն դիվերսիայով, որովհետև այդօրինակ գործունեությունը պետական շահի ու անվտանգության տեսանկյունից պակաս սպառնալից չէ, քան երբ դիվերսիա է անում արտաքին հակառակորդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում