24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Այս անգամ ո՞ւմ է պատերին ծեփելու. Հրապարակ

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, նկատի ունենալով ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի՝ քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծի մասին քննադատական դիտարկումները, սպառնաց ասֆալտին փռել եւ ծեփել պատերին բոլոր նրանց, «որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու, եւ որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ»:

Թերթի տեղեկություններով՝ Փաշինյանը նկատի ուներ իմքայլական, դարձյալ գյումրեցի պատգամավոր Նազելի Բաղդասարյանին, ում Վարդան Ղուկասյանը երեկ առավոտյան սպառնացել էր: Ըստ լուրերի՝ Ղուկասյանն ակնարկներ է արել, թե պատգամավորը չի էլ պատկերացնում՝ ինչ է իրեն սպասվում այդ օրենքի ընդունումից հետո: Երեկ վաղ առավոտյան իշխանական բանագնացները հարցը բարձրացրել են նաեւ Գագիկ Ծառուկյանի մոտ, Հովիկ Աղազարյանի նախաձեռնությամբ մի քանի պատգամավորներ ներկայացել են ԲՀԿ-ի առավոտյան հրավիրած նիստին եւ հորդորել Ծառուկյանին՝ կարգի հրավիրել իր պատգամավորին: Պատահական չէ, որ ԱԺ-ի հետ հարցուպատասխանի ժամանակ էլ Փաշինյանը ցուցադրաբար մոտեցավ եւ մի քանի րոպե զրույցի բռնվեց Նազելի Բաղդասարյանի հետ՝ ցույց տալով, որ նրա հետ գործ ունեցողն իր հետ գործ կունենա:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ