Բաժիններ՝

«Եթե բժիշկը բուժել է, ապա կարևոր չէ, թե նա դա ինչպես է արել». Տուխելը՝ Սուլշերի մասին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղի նախօրեին կիսվել է Ուլե-Գունար Սուլշերի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» կատարած աշխատանքի մասին կարծիքով:

«Ես չգիտեմ Սուլշերին, չգիտեմ ամբողջ իրավիճակը թիմում: Ոչինչ չեմ կարող ասել: Իհարկե, նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդ» գալն էֆեկտ ունեցավ: Գերմանիայում ասում են. «Եթե բժիշկը Ձեզ բուժել է, ապա կարևոր չէ, թե նա դա ինչպես է արել»:

Նա շատ վտանգավոր էր դաշտում, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող էր: Հիմա նա նորից հաղթում է թիմի հետ, բայց արդեն մարզչի դերում: Մեզ համար այդ հանդիպումը լուրջ մարտահրավեր է, բայց արդյունքը հայտնի կլինի միայն խաղի ավարտից հետո»,- Տուխելին է մեջբերում Manchester Evening News-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» – ՊՍԺ խաղը տեղի կունենա փետրվարի 12-ին, «Օլդ Թրաֆֆորդում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս