211652_close_icon
views-count845 դիտում article-date 18:15 08-11-2019

Արմավիրի բաժնի կողմից հետախուզվող կինը ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների և անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 8-ին, ժամը 00.10-ին, 45-ամյա Սվետլանա Մ.-ն ներկայացել է ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք, որտեղից տեղափոխվել է ոստիկանության Արմավիրի բաժին. Սվետլանա Մ.-ն 2019 թ. հունիսի 13-ից ոստիկանության Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելուն, իրացնելուն կամ օգտագործելուն հանցակցելու) և 329 հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելու) մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր