211652_close_icon
views-count34894 դիտում article-date 22:08 10-12-2018

Մեկ շաբաթ է՝ պատկան մարմինները քար անտարբերություն են ցուցաբերում 63-ամյա անհետ կորած քաղաքացու որոնողական աշխատանքներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն մի քանի օր է՝ Երևանի բնակիչ, 63-ամյա Նիկոլայ Բանդարյանի հարազատները ամեն օր սպասում են, թե երբ են պատկան մարմինները իրենց հայտնելու, որ վերջապես հայտնաբերվել է Ն. Բանդարյանի դին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրուցում Ն. Բանդարյանի հարազատներն ասում էին. «Գրեթե ամեն օր սպասում ենք, թե երբ են, ի վերջո, օպերատիվ ծառայությունները ասելու, որ որոնողական աշխատանքները սկսում են: Ամեն օր գալիս են ու ժամերով սպասում, մենք էլ իրենց հետ, թե երբ է կանալի ջուրը իջեցվելու, որպեսզի Արտակարգ իրավիճակների նախարարության ու ոստիկանության աշխատակիցները, մենք էլ իրենց հետ, սկսենք որոնողական աշխատանքները: Միայն գոհ ենք փրկարարներից ու ոստիկաններից, մնացածը քար անտարբերություն են ցուցաբերում: Է՛լ քաղաապետանի թեժ գիծ, է՛լ թաղապետարան, է՛լ կանալի անվտանգությամբ զբաղվող ընկերություն մեռանք զանգահարելով, խնդրելով, որ ջուրը իջեցնեն, սակայն նրանք «իրար բերան թքած» նույն բառերն են կրկնում՝ ջուրը իջնում է: Ինչ է, մենք կո՞ւյր ենք, չենք տեսնում ջրի բարձրությունը. ինչքան կա, էդքան էլ մնում է: Հետո էլ ասում են, թե նոր մոտեցուներ են ցուցաբերվելու քաղաքացիների նկատմամբ: Եթե այս ձև է լինելու ձեր մոտեցումը հուսահատության մեջ հայտնված քաղաքացիների նկատմամբ, ապա վայ մեզ, որ դուք եք դառնալու մեր անվտանգության երաշխավորը»: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/12/04/1111826/?fbclid=IwAR2jPbkclUC_ehsyPN0CS94HZJsN26FjAGoxlyJ0phIkohdnEClLl7NPsek]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 4-ին ժամանակավորապես դադարեցվել էր Երևանի բնակիչ՝ 63-ամյա Նիկոլայ Բանդարյանի դիակի որոնողական աշխատանքները Կորեայի ձորի հարևանությամբ գտնվող ժողովորդին հայտնի «Քանաքեռի 8-ի բասեինի» ջրանցքում։ Աշխատանքների դադարեցման պատճառը կայանում էր նրանում, որ պետք է կանալում կուտակված ջուրը դատարկվեր, որ նոր կարողանային կատարել որոնողական աշխատանքներ։ Մի քանի ժամ էր՝ կորած քաղաքացու հարազատները, ընկերները, հարևանները շիվար կանգնած էին, թե երբ պատկան մարմինները կդատարկեն ջրանցքը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում կորած քաղաքացու հարազատներն ասում էին. «Միայն գոհ ենք արտակարգ իրավիճակների նախարարության և ոստիկանության ծառայողների աշխատանքից։ Կանալի աշխատակիցներին դիմում ենք, թե երբ են ջուրը դատարկելու, ասում են՝ չգիտենք։ Էս ո՞ւր ենք հասել, որ 21-րդ դարում մի ամբողջ օր պետք է որոշեն, թե երբ են դատարկելու կանալը։ Հետո էլ ասում են՝ իրավիճակ է փոխվել»։ [b]63-ամյա Նիկոլայ Բանդարյանն է, ում 1 շաբաթ է՝ որոնում են[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/09510720015444653094992.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր