211652_close_icon
views-count24083 դիտում article-date 21:32 17-05-2021

Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Մեղրիում КамАЗ-ը, ինքնաբերաբար առաջ ընթանալով, բախվել է Mitsubishi-ին, ВАЗ 2105-ին, ВАЗ 2106-ին. վեջինս էլ բախվել է ВАЗ 2101-ին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ մայիսի 16-ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում  Մեղրի քաղաքի Փարամազի փողոցում կայանված, Մեղրիի բնակիչ, 41-ամյա Սերգեյ Ղ.-ին պատկանող КамАЗ 53212 մակնիշի ավտոմեքենան ինքնաբերաբար շարժվելով առաջ, բախվել է Մեղրիի բնակիչ, 35-ամյա Վանիկ Հ.-ին պատկանող Mitsubishi մակնիշի ավտոմեքենային, ապա КамАЗ-ը շարունակելով ընթացքը, բախվել է ճանապարհին կայանված Սարգիս Խ.-ին պատկանող ВАЗ 2105 մակնիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթանալով, բախվել հանդիպակաց երթևեկող, Մեղրիի բնակիչ, 53-ամյա Հակոբ Ջ.-ին պատկանող ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենային: Վերջինս վարել է Հակոբ Ջ-ի որդին՝  19-ամյա Տիգրան Ջ.-ն, ով մարմնական վնասվսծքներով տեղափոխվել է Մեղրիի «ՏԲԿ», իսկ ВАЗ 2106-ն էլ բախվել է ճանապարհի եզրին կայանված 60-ամյա Արամ Բ.-ին պատկանող ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենային:

  Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Մեղրի քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժաանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ:

Փաստի առթիվ նույն վաշտի ավագ հետաքննիչ Կոստանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+

Նմանատիպ նյութեր