211652_close_icon
views-count25539 դիտում article-date 12:02 31-10-2018

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mitsubishi Montero Sport-ը, Nissan X Trail-ը և 6-րդ դասի BMW-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաներում Իսակովի պողոտայում բախվել են BMW 645 CI մակնիշի 04 DD 005 համարանիշի, Mitsubishi Montero Sport մակնիշի 34 MM 293 համարանիշի և Nissan X Trail մակնիշի 10 TO 044 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախումն այնքան ուժգին է եղել, որ ավտոմեքենաներից մեկը մասամբ հայտնվել է մյուս ավտոմեքենայի տակ։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Հարություն Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր