Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մինսկը հաստատակամորեն կշարունակի զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ. Լուկաշենկո

Մինսկը հաստատակամորեն կշարունակի զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ. Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 23 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ Մինսկը հաստատակամորեն կշարունակի զարգացնել հարաբերությունները Թբիլիսիի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

«Մենք շատ սերտորեն համագործակցում ենք հետխորհրդային բոլոր հանրահպետությունների հետ, դրանք չենք բաժանում վատերի ու լավերի… Մենք հաստատակամորեն, համբերատարությամբ զարգացնելու ենք մեր հարաբերությունները ի շահ բելառուս եւ վրաց ժողովուրդների»,-ԲելՏԱ-ն մեջբերել Է Լուկաշենկոյի խոսքը: Իր հերթին Մամուկա Բախտաձեն շնորհակալություն Է հայտնել ԲԵլառուսի նախագահին Վրաստանի տարածքային ամբողջականության եւ անկախության հարցում ցուցաբերած աջակցության համար:

«Վրաց ժողովուրդը դա երբեք չի մոռանա»,-հավաստիացրել Է Վրաստանի վարչապետը: Նշվում Է, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Բելառուսի եւ Վրաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել Է 37 մլն դոլար՝ անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ նվազելով 5 տոկոսով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]