Գերմանիայի պետնախարարը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

Գերմանիայի պետնախարարը կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին

PanARMENIAN.Net - Գերմանիայի Եվրոպայի հարցերով պետնախարար, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Գերմանիայի հատուկ ներկայացուցիչ Միխաել Ռոթը, ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում, կոչ է արել Ադրբեջանին վերադարձնել հայ գերիներին։

ԵԽԽՎ գարնանային լիագումար նստաշրջանի օրակարգում ներառվել էր «Հայ ռազմագերիների, այլ պատանդառու անձանց և ներքին տեղահանվածների» հարցը: Տեղի է ունեցել քննարկում, որը բանաձևի ընդունում չէր նախատեսում։

Ռոթն ասել է, որ գերմանական կողմը մշտապես հիշեցնում է Ադրբեջանին ՄԻԵԴ որոշումները կատարելու անհրաժեշտության մասին։

Պատասխանելով ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի «ականապտման քարտեզները տրամադրելու անհրաժեշտության մասին» հարցին՝ Ռոթը հորդորել է առաջին հերթին վերադարձնել հայ ռազմագերիներին։

Ըստ գերմանացի պատգամավորի՝ հակամարտության ժամանակ չի կարելի անտեսել Եվրոպայի խորհրդի հիմնարար սկզբունքները մարդու իրավունքների ոլորտում։ Նա հավելել է, որ եռակողմ հայտարարությունը նաև պարտավորություն է ներառում՝ պահպանելու մարդու իրավունքները, և նշել, որ հայտարարության այդ մասը գերմանական կողմի հատոկ ուշադրության ներքո է։

Ռոթն ասել է նաև, որ կողմերը պետք է ընդունեն մարդու իրավունքների պաշտպանության դիտարկման առաքելությունները, և որ այդ համատեքստում գերմանական կողմը հավանություն է տալիս ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին։

Ռոթը նաև հույս է հայտնել, որ Մինսկի խմբի աշխատանքը կհանգեցնի հարցի խաղաղ կարգավորման՝ նշելով, որ գերմանական կողմը պատրաստ է աջակցել այդ հարցում։

ԵԽԽՎ Մոնիտորինգի կոմիտեն հայտարարություն է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ վերադարձնել հայ գերիներին։ «Կոմիտեն վերստին նշում է, որ եռակողմ հայտարարության 8-րդ հոդվածը պարզորոշ մատնանշում է պահվող բոլոր անձանց փոխանակումը՝ առանց կարգավիճակի խտրականության, որը կողմերից մեկը տվել է այդ մարդկանց: Ընդգծելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի արտահայտած մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի կողմից ենթադրաբար 188 հայերի գերեվարման հետ՝ կոմիտեն կոչ է անում Ադրբեջանին ապահովել պահվող բոլոր հայ գերիների առանց հետաձգման ազատ արձակումը եւ հանձնումը Հայաստանի իշխանությունների հոգածությանը»,-ասվում է հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---