211652_close_icon
views-count9889 դիտում article-date 21:27 17-10-2020

Սենոր Հասրաթյան. Ընտրելով պատերազմի այս տարբերակը՝ Անկարան Բաքվին կանգնեցրել է ծանր կացության առջև. Armlur.am

Ադրբեջանա-թուրքական ուժերի կողմից ընտրված հեռահար հրետանային հարվածներով պատերազմ վարելու մարտավարությունն օր-օրի բումերանգի էֆեկտ է ստանում: Այս մասին հայտնել է Արցախ ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը, տեղեկացնում է [url=https://armlur.am/1052818/?fbclid=IwAR1gGR8-X2AMgMju7Po9v_j8noPj_DpdEX29NNH6bH4D0N1FqbnFwTdyaa0]Armlur.am[/url]-ը: «Ընտրելով պատերազմի այս տարբերակը՝ Անկարան Բաքվին կանգնեցրել է ծանր կացության առջեւ, քանի որ պատասխան հարվածների հասցեատեր է դառնում ոչ թե Թուրքիան, այլ հենց Ադրբեջանը: Արդեն իսկ ակնհայտ է, որ փոխադարձ հարվածների արդյունքները հակամարտող երկու կողմերի համար ցավոտ լինելով հանդերձ, միեւնույն ժամանակ, միջազգային հանրության տեսադաշտում հենց Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն է ընկալվում որպես հումանիտար աղետի նախաձեռնող: Իրողություն, որի ծանր հետեւանքների պատասխանատվությունը, եթե ոչ այսօր, ապա վաղը՝ հրադադարի հաստատումից հետո, անկասկած կրելու են Ալիեւն ու իր շրջապատը: Ոչինչ եւ ոչ-ոք չի մոռացվում»,-նշել է նա:

Նմանատիպ նյութեր