News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն շատ մտահոգված է Թուրքիայում տիրող իրավիճակով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը `մեկնաբանելով Ստամբուլում ամերիկյան հյուպատոսության աշխատակիցների ձերբակալությունները:

Նա նշել է, որ ԱՄՆ-ն չտեսավ ապացույցներ, որ ձերբակալվածները ինչ-որ կերպ կապված են քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի հետ, որին Անկարան մեղադրում է հուլիսի վերջին հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Նա նաեւ հաղորդել է եւս մեկ աշխատակցի ձերբակալության մասին, որը հարցաքննվել է, բայց չի կալանավորվել: Նաուերթը նաեւ նշել է, որ Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ժամանակավոր դադարեցման որոշումը միակողմանի չէ եւ ընդունվել է Սպիտակ տան եւ ԱՄՆ Պետդեպարտամենտի համաձայնությամբ:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ԱՄՆ դեսպանին մեղադրել էր երկու երկրների միջեւ դիվանագիտական ճգնաժամի համար: Նա նշել էր, որ Անկարան Ջոն Բասին Վաշինգտոնի դեսպան այլեւս չի համարում:

Էրդողանը կարծում է, որ Բասը միակողմանի կարգով որոշել է կասեցնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցի կալանավորրումից հետո Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ