Մենք միասին սովորում ենք, սա պետք է լինի մեր ամենակարևոր հատկությունը՝ սովորել և գիտենալ ավելին, քան գիտենք. վարչապետ

ՀՀ վարչապետի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Իր խոսքում վարչապետը նախ նկատել է, որ դեկտեմբերի 3-ը հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է, որը սահմանված է ՄԱԿ-ի կողմից և նշվում է 1992 թվականից: «Այս տարվա կարգախոսն է՝ խթանելով հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը և առաջնորդությունը, գործելով 2030 զարգացման օրակարգում: Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է հաշմանդամություն ունեցող 189 հազար 485 անձ, որից ավելի քան 8 հազարը երեխաներ են: Եվ ես ուզում եմ ձևակերպել, թե որն է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վարվող քաղաքականության մեր քաղաքական մոտեցումը:

Կարևոր է, որ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ փոխվի հանրային վերաբերմունքը և ընկալումը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ, որովհետև շատ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ վերաբերմունքի առանցքային բաղադրիչը կարեկցանքի, գթասրտության զգացումն է: Սա, ինչպես շատ այլ դեպքերում, սխալ բանաձև է մարդկանց վերաբերմունքի նկատմամբ: Այստեղ կա ոչ միայն քաղաքական, այլև արժանապատվության, հնարավորությունների խնդիր, և որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, կարծում եմ նաև, որ մենք հաշմանդամություն ունեցող անձանց պետք է վերաբերվենք ոչ թե որպես բեռ պետության և հանրության կյանքում, այլ պետք է վերաբերվենք որպես մեծ պոտենցիալ և մեծ հնարավորություն:

Ընդհանրապես հաշմանդամություն ունեցող մարդկանց մասին խոսելիս իմ առաջ պատկերվում է Սթիվեն Հոքինգի կերպարը, որն, ըստ էության, չունենալով նույնիսկ շարժվելու, խոսելու, հաղորդակցվելու հնարավորություն, 20-րդ և նաև 21-րդ դարի մեծագույն գիտնականներից մեկն է: Համոզված եմ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում ապրող հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում առկա են տաղանդավոր գիտնականներ, տաղանդավոր գրողներ, տաղանդավոր արվեստագետներ, գործարարներ և բազմաթիվ այլ ոլորտների տաղանդ ունեցող բազմաթիվ մարդիկ: Հետևաբար, մեր քաղաքական խնդիրն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի այդ մարդիկ իրենց տաղանդը նախ բացահայտելու, զարգացնելու և իրացնելու հնարավորություն ունենան:

Մեր գործունեությունն ու քաղաքականությունն այս առումով միտված պիտի լինի այս նպատակների իրագործմանը: Ընդ որում, ուզում եմ ևս մի այսպիսի բան ասել. երբ ես խոսում եմ հանրության շրջանում հաշմանդամություն ունեցող անձանց մասին՝ ուզում եմ խոստովանել, որ ինքս անցել եմ այդ փոփոխության ճանապարհով: Ես հիշում եմ մեր առաջին հանդիպումն այժմ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ: Այն ժամանակ ես Ազգային ժողովի պատգամավոր էի և տարբեր հանգամանքների բերումով հարցը հասունացավ այնպես, որ ես պետք է զբաղվեմ հաշմանդամություն ունեցող անձանց մի շարք օրակարգերով, և երբ տիկին Բաթոյանն այդ հարցերով զբաղվող քաղաքացիական հասարակության ամենաակտիվ ներկայացուցիչներից էր և, օրինակ՝ դիմումներ կային, որոնցով բազմաթիվ մարդիկ ֆինանսական աջակցություն, հաշմանդամության նպաստի բարձրացում էին ակնկալում, և ես ուղղակի հանդիպումը նախաձեռնել էի այդ թեմաները քննարկելու համար:

Այդ խոսակցության ընթացքում տիկին Բաթոյանը շատ կարևոր բան ասաց՝ ենթադրենք այսօր մեր պետությունը, հաշվի առնելով օբյեկտիվ հնարավորությունը, ևս 3.000 դրամով բարձրացրեց այդ նպաստը, ի՞նչ է փոխելու դա կոնկրետ մարդու կյանքում, լավ 5.000 դրամով, ենթադրենք 10.000 դրամով բարձրացվեց, ի՞նչ է փոխելու դա մարդու կյանքում, ճակատագրի մեջ ի՞նչ է փոխվելու: Այո՛, մենք եկանք այն եզրակացության, որ մեծ հաշվով ռազմավարական առումով ոչինչ էլ չի փոխելու, հետևաբար, մեր խնդիրն է այնպես անել, ստեղծել հնարավորություններ, պայմաններ, որպեսզի մարդն ինքը կարողանա իր հնարավորությունների, տաղանդի շրջանակում ունենալ հնարավորություններ՝ սկսած կրթությունից, ավարտված բիզնես գործունեությունից, էլ չեմ ասում տեղից տեղ շարժվելու հնարավորությունից:

Ես ինչո՞ւ սա շեշտեցի, մտածելով, որ իմ խոսքի առաջին հատվածը կարող է որպես դասախոսություն ընկալվել, ես ցանկացա ասել, որ ընդամենը ինչպես ՀՀ առնվազն շատ քաղաքացիներ, ես էլ այդ ընկալման փոփոխությունների ճանապարհն անցել եմ և հասկանալի է, որ ոչ միայն ես, այլև մեր կառավարությունը դասախոսի կամ ուսուցչի նման ամբիոնից հրահանգներ տալու կամ հոխորտումներ անելու որևէ միտում որևէ հարցում չի ունեցել: Մենք միասին սովորում ենք, սա թերևս պետք է լինի մեր ամենակարևոր հատկությունը՝ սովորել և գիտենալ ավելին, քան գիտենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը զեկուցել է, որ այժմ ընթացքի մեջ է հաշմանդամության գնահատման նոր համակարգի ներդրման և ծառայությունների մատուցման գործընթացը: Նոր մոդելը և ծառայությունների փաթեթի նախագիծը ներկայացվել է միջգերատեսչական քննարկման՝ պատասխանատվությունների շրջանակը հստակեցնելու համար։ Ըստ նախարարի՝ իրականացվող աշխատանքներն ու քայլերը միտված են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող պետական քաղաքականությունը բժշկական մոդելի վրա հիմնված լինելու փոխարեն դարձնել սոցիալ-իրավունքահենք, ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

Օրենսդրական նոր նախագծով ամրագրվում են պետական քաղաքականության հիմնական սկզբունքները և ուղղությունները, որոնք ամբողջությամբ համահունչ են Հայաստանի վավերացրած միջազգային պայմանագրերին։ Նախագծով կարգելվի հաշմանդամության հիմքով խտրականությունը: Դրա ընդունման պարագայում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, կազմակերպությունները` անկախ կազմակերպական-իրավական ձևից՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար կպարտավորվեն ապահովել ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցության մատչելիությունը, այդ թվում՝ բնակելի, հասարակական, արտադրական և այլ գործառնական նշանակություն ունեցող շենքերի և շինությունների մատչելիության, տրանսպորտային համակարգից, տեղեկատվության և հաղորդակցության միջոցներից, հանգստի և ժամանցի վայրերից անարգել կերպով օգտվելու պայմաններ: Նախագծով կարգելվի հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի այնպիսի հաստատությունների ստեղծումը, որտեղ անձինք զրկված են իրենց առօրյա կյանքին վերաբերող որոշումներ կայացնելու իրավունքից, կներդրվի անձնական օգնականի ինստիտուտը։

Այնուհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում արձանագրվել է, որ այժմ Հայաստանում առկա են բազմաթիվ շենք-շինություններ, որոնք հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց, մատչելի չեն վերջիններիս համար: Նախարար Բաթոյանը նկատել է, որ 2007 թվականին ընդունված որոշմամբ՝ Հայաստանում կառուցվող յուրաքանչյուր շենք-շինություն պետք է ունենա հաշմանդամություն ունեցողների համար անհրաժեշտ պայմաններ, սակայն, չնայած դրա առկայությանը, բազմաթիվ դեպքերում այդ պահանջը չի պահպանվել:

Վարչապետը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել հաշվառում՝ հետաքննելու նման դեպքերն ու պարզելու համապատասխան կառույցներն ընդունած պաշտոնատար անձանց շրջանակը՝ իրավական գնահատական տալու նպատակով: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է այսուհետ բացառել յուրաքանչյուր նման դեպք և ապահովել, որպեսզի բոլոր նորակառույց շենքերում և շինություններում լինեն մատչելի պայմաններ հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ վարչապետը նշել է. «Ես չեմ ուզում մերկանտիլ երևալ, բայց հաշմանդամության հարցի ամենակարևոր հարթություններից մեկը երկրի զարգացման ռազմավարությունն է: Երկիրը կարող է զարգացման լուրջ մակարդակի հասնել, եթե զարգացման ամբողջ պոտենցիալն օգտագործվում է: Սա է պատճառը, որ մենք հատուկ ուշադրություն ենք դարձնում կանանց, հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավածությանը տարբեր ծրագրերում:

Եթե երկրի տնտեսական ռեսուրսի կեսից շատին, կներեք արտահայտությանս համար, «նստեցրել ենք տներում», հետո ասում ենք՝ մեր կյանքը չի լավանում, մեր տնտեսությունը չի զարգանում, ապա ինչպե՞ս պետք է զարգանա, եթե մեր տնտեսության ռեսուրսի կեսից ավելին ուղղակի տներում փակված է: Սա մեծագույն խնդիր է: Ի՞նչ պատճառով է փակված՝ ավանդությունների պատճառով է փակված, ինչ-որ այլ ձևակերպումների, արժեքների նենգափոխումների, ոմանց մտածողության սահմանափակ լինելու, էական չէ:

Բայց չի կարող լինել այնպես, որ երկրի տնտեսական ռեսուրսի կեսը և ավելին բանտարկած լինենք դե ֆակտո կամ դե յուրե, ու մենք ասենք՝ տնտեսությունը չի զարգանում, ինչո՞ւ մենք հզոր պետություն չենք դառնում, ինչպե՞ս է, որ այսքան ջիպեր ունենք լավ համարներով, բայց երկիրը չի զարգանում:

Այս առումով, իհարկե ուրախ եմ, որ երեկ ադամանդի գործարանի բացմումը եղավ և այնտեղ հատուկ բաժին կար, որտեղ նախատեսված էր աշխատանքի ընդունել հաշմանդամություն ունեցող մարդկանց: Դա շատ կարևոր է, բայց այդ մարդը պետք է կարողանա ամեն օր գնալ աշխատանքի և այլն: Ընդ որում, այստեղ խոսքը միայն իրենց մասին չէ, տնտեսական ակտիվության առումով: Նաև իրենց հարազատների մասին է, որովհետև եթե մարդը մատչելիության խնդիր ունի՝ իր հարազատի գործունեությունը նույնպես սահմանափակվում է, որովհետև հարազատը պետք է նրան օգնի, անընդհատ տարբեր կարիքներ հոգա: Ընդհանուր առմամբ, երբ ասում եմ, որ հիմնական ընկալումը գթասրտությունն է կամ կարեկցանքը, և սա որպես ընդհանուր ընկալում ճիշտ չեմ համարում, սա չի նշանակում, թե մարդիկ չկան, որոնց նկատմամբ վերաբերմունքը ցավոք կարող է լինել միայն այսպիսին: Որովհետև կան մարդիկ, որոնք անաշխատունակ չեն ընդհանրապես և մտավոր սահմանափակումներ ունեն: Այս մարդկանց նկատմամբ մեր քաղաքականությունը, բնականաբար, բոլորովին այլ տրամաբանության մեջ պետք է կառուցվի»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այն, որ իրենք ասում են, թե 5-10 հազար դրամով հաշմանդամություն ունեցող անձանց նպաստների բարձրացումը նրանց կյանքում ռազմավարական փոփոխություններ չի մտցնելու՝ չի նշանակում, թե կառավարությունն այդպիսի խնդիր չի դնում իր առաջ, որպեսզի նաև այս փոքր կոմպոնենտով կարողանա քաղաքացիների կյանքը մի փոքր բարելավել:

«Ուզում եմ ընդգծել, որ 2019 թվականից մենք արդեն որոշակի փոփոխություններ ունեցել ենք: Եթե չեմ սխալվում, շուրջ 60 հազար մարդու նպաստներն ավելացել են և կենսաթոշակների ավելացումը նույնպես ազդեցություն կունենա, նախորդ տարի նվազագույն կենսաթոշակի ավելացման որոշումը նույնպես որոշակի ազդեցություն է ունեցել: Բայց մեր ռազմավարությունը, եթե կոռեկտ չլինի իմ համեմատությունը, ներողություն եմ խնդրում, բայց ընդհանուր քաղաքական պատկերացումն, ըստ էության, նույնը պետք է լինի, ինչ աղքատության հաղթահարման դեպքում: Երբ աղքատության հաղթահարման պարագայում մենք ասում ենք՝ միայն աշխատանքով է հնարավոր հաղթահարել աղքատությունը, առնվազն աշխատունակ հաշմանդամություն ունեցող անձանց պարագայում ևս միայն աշխատանքով է հնարավոր հաղթահարել հաշմանդամությունը: Այլ բան, որ թե՛ առաջին դեպքում, թե՛ երկրորդ դեպքում պետությունը, կառավարությունը պետք է ստեղծի իրական պայմաններ, որ այդ մարդիկ աշխատանքով զբաղվելու, աշխատանք ունենալու, աշխատանք ստեղծելու հնարավորություն ունենան և սա մեր պատկերացումն է»,- եզրափակել է վարչապետը:

 

Տպել
1628 դիտում

Ինչպես են փրկարարներն Արփա գետից դուրս բերում ավտոմեքենան (տեսանյութ)

Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել

Բրյուսելում կայանալիք հանդիպումը ինչի կարող է «դրդել» Հայաստանին․ ինչ է հայտարարել Ադրբեջանի ԱԳՆ-ն

Արտույտի ապօրինի որս է կատարվել․ ԲԸՏՄ-ն առգրավել է որսագողերի զենքերը

Վարչապետն ընդունել է Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահին․ անդրադարձ է կատարվել ծրագրերին և նախաձեռնություններին

Crocus City Hall-ի ահաբեկչությունից հետո պատահաբար այնտեղ հայտնված և մարդկանց փրկած 35-ամյա Կարեն Ենգիբարյանը մահացել է

Կրակը մարելուց հետո այրված շինությունում տղամարդու դի է հայտնաբերվել

Նարեկ Մանթաշյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում