Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրաստանից Հայաստանին են հանձնվել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված սպանության մեջ մեղադրվող երկու անձ

Վրաստանից Հայաստանին են հանձնվել «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ կատարված 
սպանության մեջ մեղադրվող երկու անձ

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իրավասու մարմինների կողմից որոշում է կայացվել բավարարել հետախուզվողներ Արմեն Կարադավիդովին և Ալբերտ Բլբուլյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով Հայաստանի իրավապահ մարմիններին հանձնելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջնորդությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, այս կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հանձնարարել է կազմակերպել Ա. Կարադավիդովի և Ա.Բլբուլյանի տեղափոխումը:

 Փետրվարի 5-ին, նրանք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն:

 2017թ. սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության փողոցում, «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ «Մակարով» ատրճանակից և «ԱԿ» ինքնաձիգից կրակոցներ էին արձակվել երկու քաղաքացիների ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ մարդ սպանվել էր, մեկը՝ վիրավորվել։ Նշված հանցագործությունը կատարելու համար սեպտեմբերի 15-ին որոշում էր կայացվել որպես մեղադրյալ ներգրավել Ա. Բլբուլյանին, Ա. Կարադավիդովին և Ռ. Խաչատրյանին, և նրանց նկատմամբ հայտարարվել էր հետախուզում: 2017թ. սեպտեմբերի 22-ին, Ոստիկանության կողմից Ռ. Խաչատրյանը հայտնաբերվել է Կոտայքի մարզում ու բերման ենթարկվել: Իսկ մյուս երկու հետախուզվողները՝ Ա. Բլբուլյանը և Ա. Կարադավիդովը 2017թ. հոկտեմբերի 29-ին հայտնաբերվել էին Վրաստանի տարածքում, ինչից հետո ՀՀ գլխավոր դատախազությունը վրացական կողմին միջնորդություն էր ներկայացրել քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նրանց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]