1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 38 դեպք

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 38 
դեպք

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մարտի 25-26-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 38 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, բացահայտվել է մասնավորապես. անձնական ունեցվածքի գողության՝ 7, մարմնական վնասվածք հասցնելու՝ 6, ընտանեկան բռնության՝ 5, խարդախության՝ 4, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, պետական սահմանն ապօրինի հատելու՝ 2, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, գույքի դիտավորությամբ վնասման, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու և 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերություն ունենալու 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել է 1-ը։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 3 դեպք։

Անցած օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]