News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման առումով 2017 թ․ ոչ միայն առաջընթաց չարձանագրվեց, այլ նաեւ տեղի ունեցավ հետընթաց։ Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Վահրամ Տեր-Մաթեւոսյանը։

Նրա խոսքով, դեկտեմբերին երկու երկրների արտգործնախարարությունները փոխանակեցին հայտարարություններ, որոնց բովանդակությունը ցույց է տալիս, որ փոխվստահության ոչ մի նշույլ չի մնացել։ «Նախեւառաջ, առնվազն տարօրինակ է, որ սեպտեմբերին ՄԱԿ-ում Հայաստանի նախագահի ունեցած ելույթին Թուրքիան արձագանքեց մոտ 3 ամիս անց եւ որպես առիթ օգտագործեց արտգործնախարար Նալբանդյանի՝ Աթենքում կատարած հայտարարությունը։ Ասել, որ Թուրքիայի արտգործնախարարության դեկտեմբերյան հայտարարությունն առնվազն հակասական է, նշանակում է ոչինչ չասել։ 479 բառից բաղկացած հայտարարության տեքստում առնվազն մի քանի մտքեր ու պնդումներ կային, որոնք տարակուսանք են առաջացնում»,- ասել է փորձագետն ու հավելել. «Օրինակ, Հայաստանի սահմանադրական դատարանի 2010 թ․ հունվարի որոշման անհասկանալի եւ սեփական շահերից բխող մեկնաբանությունը, Հայկական սփյուռքի վերաբերյալ պնդումը, արձանագրությունների վավերեցման գործին Թուրքիայի անվերապահ նվիրվածության մասին հավաստումը, հայոց ցեղասպանության փաստի ստորադասումը Ադրբեջանի քարոզչամեքենայի ծնունդ հանդիսացող Խոջալուի մտածածին իրադարձություններին, Արցախյան հակամարտության կապակցումը հայ-թուրքական հարաբերություններին ցույց են տալիս, որ Թուրքիան շարունակում է ավելի կարծր դիրքորոշում ունենալ, քան տարիներ առաջ էր»։

Ըստ Տեր-Մաթեւոսյանի, նմանատիպ ոգով գրված հայտարարությունները աղավաղում են ոչ միայն ոչ վաղ անցյալի փաստերը, այլ նաեւ ավելի են մեծացնում այն անջրպետը, որը խորացել վերջին մի քանի տարիների ընթացքում։ «Պաշտոնական Անկարան, որը հայտարարությունում ներկայանում է, որպես Հվ․ Կովկասում համապարփակ խաղաղության եւ կայունության ջատագով, պետք է նախեւառաջ վերացնի 26 տարի շարունակվող շրջափակումը։ Ցավոք, արդեն 26 տարի եւ ինչ Թուրքիան Հայաստանի հետ խոսում է ահաբեկման եւ շանտաժի լեզվով եւ հավուր պատշաճի դատապարտման չի ենթարկվել միջազգային կառույցների կողմից։ Այդ հարցում Հայաստանն անելիք ունի»,- նշել է նա։

«Անցած սեպտեմբերին Հայաստանի ղեկավարը հայտատարեց, որ եթե մինչեւ գարնան սկիզբ ոչինչ չփոխվի, ապա 2009 թ․ցյուրիխյան արձանագրությունները Հայաստանն առ ոչինչ կհայտարարի։ Կարծում եմ այդ քայլը տեղի կունենա եւ շատ կարեւոր է, որ այն չլինի հայությանն ուղղված մեկանգամյա քայլ առանց հեռուն գնացող հետեւանքների։ Դեռ տարիներ առաջ էի հայտնել, որ նման հայտարարությամբ հանդես գալու ժամանակ պետք է ներկա լինեն բոլոր այն երկրների ու կառույցների ներկայացուցիչները, որոնք ներկա էին նաեւ Ցյուրիխում 2009 թ․ հոկտեմբերի 10-ին։ Արձանագրությունների չեղարկման քայլը պետք է լինի Թուրքիայի իշխանությունների դեմ ուղղված պարսավանքի ու քննադատության հավաքական դրսեւորում։ Թուրքիան մոլորեցրեց ամբողջ միջազգային հանրությանը եւ դա հետեւանքներ չունեցավ։ Միեւնույն ժամանակ Հայաստանը պետք է հայտարարի այլընտրանքնային ճանապարհային քարտեզի մասին։ Հայաստանը պետք է ուղիներ որոնի, որպեսզի երկկողմ եւ բազմակողմ հարաբերություններին առնչվող մի շարք ընթացիկ կարեւորության հարցեր լուծում ստանան առանց դիվանագիտական հարաբերություններ ունենալու։ Կարելի է ներգրավել միջազգային կառույցների ու միջնորդների, որոնք կարող են աջակցել Հայաստանին եւ առաջ մղել որոշ օրակարգային հարցեր»,- ամփոփել է Վահրամ Տեր-Մաթեւոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ