1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Շիրակի մարզկենտրոնը նշում է «Գյումրու օր»-ը

Շիրակի մարզկենտրոնը նշում է «Գյումրու օր»-ը

ԳՅՈՒՄՐԻ, 1  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գյումրին հերթական անգամ հոկտեմբերի 1-ին նշում է «Գյումրու օր»-ը:

Ինչպես տեղեկացնում է  «Արմենպրես»-ը,  միջոցառումներն  այս տարի կանցկացվեն «Իմ հին ու նոր Գյումրին» կարգախոսի ներքո:

«Գյումրու օր» տոնակատարությունների շրջանականերում քաղաքում տեղի կունենան Գյումրու Մանկապատանեկան արվեստի պալատի շենքի բացման արարողությունը,  «Երեխաներ եւ գույներ» մանկական միջոցառումը (Բագրատունյաց պուրակ),  գյումրեցիների ամենասիրելի ճեմափողոցներից մեկի՝ նախկին Ալեքսանդրովսկի, այժմ  Քըրք Քըրքորյանի փողոցում կկայանա արդեն ավանդական դարձած «Արհեստների փառատոնը», իսկ Հացի  փառատոնը  կանցկացվի   Քաղաքային կենցաղի ու ժողովրդական ճարտարապետության թանգարանի  բակում: Տեղի  կունենա  նաև Հովհաննես Շիրազի անտիպ «Հուշարձան հայրիկիս» գրքի  շնորհանդեսը: Իսկ ավելի  ուշ՝  «Գյումրու օրը» տոնկատարության շրջանակում Գյումրու կենտրոնական հրապարակում տեղի կունենան նաև  ռետրո մեքենաների  ցուցադրություն  ու  փողային նվագախմբի ելույթը:

Օրը կավարտվի կենտրոնական հրապարակում՝ տոնական համերգով  և հրավառությամբ:

Միջոցառումների  անցկացման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 8 մլն դրամ:

 

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]